Բաժիններ՝

ԵՄ-ի բյուջեն 5 մլրդ եվրո է ներառում Brexit-ից տուժած երկրների համար. Իռլանդիայի վարչապետ

Եվրամիության (ԵՄ) նոր յոթնամյա բյուջետային պլանը ներառում է 5 միլիարդ եվրոյի հիմնադրամի ստեղծում այն երկրների համար, որոնք առավել շատ են տուժել Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց (Brexit): Այդ մասին լրագրողներին հայտնել է Իռլանդիայի վարչապետ Միհոլ Մարտինն՝ ամփոփելով գագաթնաժողովի արդյունքները:

«Brexit-ը շատ ծանր մարտահրավեր դարձավ մեզ բոլորիս համար: Ես հատկապես ողջունում եմ մինչեւ 5 միլիարդ եվֆրո ծավալով պահուստային հիմնադրամի ստեղծման որոշումն այն երկրների համար, որոնք առավել շատ են տուժել Brexit-ից»,- ասել է նա: Իռլանդիան այն երկրներից մեկն է, որն իր աշխարհագրական դիրքի պատճառով վտանգի է ենթարկվում կրելու ամենամեծ տնտեսական վնասը ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց:

Միացյալ Թագավորությունը ԵՄ-ից դուրս է եկել 2020 թվականի փետրվարի 1-ից, սակայն մինչեւ 2020 թվականի վերջը շարունակում է գործել անցումային շրջանը, որի շրջանակներում երկիրը շարունակում է մնալ միասնական շուկայի մի մասը: 2021 թվականից Մեծ Բրիտանիան դադարեցնում է իր բոլոր վճարումները Եվրամիության բյուջե, որը դրա հետեւանքով կորցնում է տարեկան ավելի քան 11 միլիարդ եվրո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս