Կորոնավիրուսի դեմ Օքսֆորդի պատվաստանյութը հաջողությամբ անցել է փորձարկման առաջին փուլը

Նոր տիպի կորոնավիրուսի դեմ Օքսֆորդի համալսարանի հետազոտողների կողմից ստեղծված պատվաստանյութը հաջողությամբ անցել է կլինիկական փորձարկումների առաջին փուլը՝ ցուցադրելով արդյունավետության և անվտանգության նշաններ:

Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին ասված է բրիտանական The Lancet բժշկական հանդեսում։

Պարբերականը տեղեկացնում է, որ պատվաստված անձանց մոտ նկատվել են թեթև կողմնակի բարդություններ՝ թուլության և գլխացավի տեսքով, որոնք մեղմացել են պարացետամոլ ընդունելուց հետո։

«Չեզոքացնող հակամարմինները հայտնվել են մասնակցիներից ավելի քան 90 տոկոսի մոտ։ Պատվաստանյութ ստացողների մոտ նույնպես նկատվել է T-լիմֆոցիտների քանակի բարձրացում, որոնց խնդիրն է ախտահարված բջիջների ոչնչացումը։

Երկուշաբթի պարբերականը հրապարակել է նաև պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երկրորդ փուլի արդյունքները, որը Ուհանում մշակվել է պրոֆեսոր Վեյ Չենի ղեկավարությամբ հետազոտողների թիմի կողմից:

Երկու դեղն էլ նման են իրար, երկուսն էլ մշակվել են ադենովիրուսի վեկտորի հիման վրա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031