Պաշտոնական Անկարային զայրացրել է Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնի հայտարարությունը Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Լուսինը գերլուսնության պահին հիշեցնում է վիթխարի հուրհրացող գունդ, քանի որ անցնում է իր ուղեծրի՝ Երկրին ամենամոտ կետը՝ պերիգեյը: Պերիգեյի ժամանակ Երկրի արբանյակը մոլորակին մոտավորապես 50 հազար կիլոմետրով ավելի մոտ է գտնվում, քան երբ այն անցնում է առավել հեռավոր կետը՝ ապոգեյը:
«Ես կանխատեսում եմ, որ ԼՂ բանակցային գործընթացում ԱՄՆ քաղաքականությունը չի փոխվելու: Այսինքն՝ այն, ինչ ԱՄՆ-ը ասում, անում և հայտարարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում, մնալու է նույնը»։
Թուրքիայի Շըրնաք նահանգում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ իրականացվող գործողությունների շրջանակում կրկին թուրք զինվոր է սպանվել:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը ակնարկել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ Համբուրգում հանդիպելու ցանկության մասին:
Իրաքի իշխանությունները Մոսուլի Բաշիքայի ռազմաբազայում տեղակայված թուրքական 2 հազարանոց զորամիավորման շուրջ թուրքիրաքյան լարված հարաբերությունների ֆոնին Թուրքիային անակնկալ առաջարկ են արել:
Նոյեմբերի 6-ին Անկարայում Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի եւ Միացյալ նահանգների ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Ջոզեֆ Դանֆորդի միջեւ տեղի ունեցած հանդիպման ժամանակ կողմերը Ռաքքա նահանգի շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի կինը` Սանդրա Ռուլոֆսը տեղեկացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին:
Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը կողմ ուկրաինացի խորհրդարանակնների թիվը գնալով աճում է:
Google որոնողական համակարգը եւ YouTube տեսահոսթինգը կօգնեն հետեւել ԱՄՆ-ում կայանալիք ընտրությունների արդյունքներին: Այս մասին հաղորդում է Google-ը կորպորացիայի բլոգը:
«Հիլարին աչքի է ընկնում իր ճկունությամբ, և չի բացառվում, որ կոնֆլիկտային գոտիներում փորձի նոր մոտեցումներ կիրառել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունների արդյունքում ԱՄՆ-ՌԴ հարաբերություններին։
Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) կողմից այսօր հրապարակված ուսումնասիրության համաձայն, անցյալ տարի Փարիզում կլիմայի փոփոխության վերաբերյալ պատմական համաձայնագրի ընդունմամբ զարգացող երկրներում կլիմայի համար անվնաս արդի լուծումներ առաջարկող («կլիմա-սմարթ») ներդրումային ծրագրերի հնարավորություն է ստեղծվել շուրջ 23 տրիլիոն ԱՄՆ դոլարի չափով՝ այժմվանից մինչև 2030 թվականը:
Հասարակական հարցման արդյունքները ցույց են տվել, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում մի շարք այսպես կոչված «տատանվող» նահանգներում հաղթանակ կտանի ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը, հայտնում է Los Angeles Times-ը։
Մինսկում հանդիսավոր պայմաններում բացվել է Վլադիմիր Լենինի վերականգնված հուշարձանը։ Նրա արձանը տեղադրվել է Մինսկի տրակտորի գործարանի մոտ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Շվեյցարիայում ՄԱԿ-ի հովանու ներքո սկսվել են Կիպրոսի միավորման շուրջ բանակցությունները դրա հյուսիսային մասի հետ, որը օկուպացրել է Թուրքիան, հայտնում է DW-ն։
ՆԱՏՕ-ի հարյուր հազարավոր զինվորականներ կգտնվեն բարձր պատրաստականության վիճակում Ռուսաստանի գործողությունների պատճառով, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Times թերթին տված հարցազրույցում։
Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին ճեպազրույցում հայտարարել է, որ հրաժարական է ներկայացրել։ Համապատասխան տեսանյութը հրապարակված է քաղաքական գործչի Facebook-յան էջում։
Դոմադեդևո օդանավակայանում չեղյալ է հայտարարվել 4 չվերթ, հետաձգվել 22 չվերթ, Շերեմետևոյում 29-ը չեղյալ են հայտարարվել, 13-ը՝ հետաձգվել:
«Ռոսիա-24» հեռուստաընկերության կիրակնօրյա տեղեկատվական- վերլուծական հաղորդման շրջանակում «Ռուսաստանն ու Հայաստանը վարում են ազնիվ խաղ» վերնագրված ռեպորտաժում անդրադարձ է կատարվել Սիրայի հայ համայնքին, համայնքի ձևավորման պատմությանն ու ներկային, Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին, Հայաստանի զբոսաշրջային գրավչությանը։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման փորձել է համոզել իր թուրք գործընկերոջը՝ Ռեջեփ Էրդողանին վերանայել Անկարայի վերաբերմունքը սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերի (YPG) մասնակցության հարցի նկատմամբ՝ կապված Սիրիայի Ռաքքա քաղաքի՝ ԴԱԻՇ-ից ազատագրման գործողության հետ։
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով նոյեմբերի 8-ին Հայաստան պաշտոնական այց կկատարի Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնին:
Մի շարք հեռանկարային նախագծեր, որոնք կարող են կյանքի կոչվել «Մեկ գոտի՝ մեկ ուղի» հայեցակարգի և Եվրասիական տնտեսական միության կցորդման շրջանակներում, արդեն գտնվում են մշակման փուլում։
ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի խորհրդականները նրան հեռացրել են Twitter-ի սեփական էջում աշխատելուց: Այս մասին հայտնել է The Hill թերթը:
Բուլղարիայի Սոցիալիստական կուսակցության թեկնածու, ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար Ռումեն Ռադևը հաղթում է նախագահական ընտրությունների առաջին փուլում, հայտնում է korespondent.net-ը՝ վկայակոչելով առաջին պաշտոնական տվյալները։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խոստացել է Brexit-ն իրականացնել իր լիարժեք ծավալով, չնայած Լոնդոնի դատարանի դատարանը հայտարարել է, որ ԵՄ-ից դուրս գալու գործընթացը պետք է համաձայնեցվի երկրի խորհրդարանի հետ:
Կատարվածից հետո հյուպատոսարանի շուրջ անվտանգության միջոցները խստացվել եմ: Սկսվել է հետաքննություն, սակայն հարձակումն իրականացրածներին չեն հայտնաբերել:
Ռուսներն էժանացնում են գազը՝ Հայաստանի քաղաքացիների ուղեղները սառեցնելու ու միտքը խավարի մեջ պահելու համար։
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուերտեն, որն ավելի վաղ կտրուկ արտահայտություններ էր իրեն թույլ տվել Բարաք Օբամայի և Եվրամիության հասցեին, հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «գործում է, ինչպես հարկ է նախագահին»:
Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթած «Վրացական երազանք» կուսակցությունը ներկայացրել է Վրաստանի խորհրդարանական պաշտոններում թեկնածուների ցուցակը, երկրի խորհրդարանի խոսնակի պաշտոնում թեկնածուն կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն է:
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) պատգամավորների ձերբակալությունից հետո խմբակցության անդամները հրաժարվել են մասնակցել Թուրքիայի խորհրդարանի աշխատանքներին: