Թուրքիան և ԱՄՆ-ը աշխատում են CAATSA պատժամիջոցների չեղարկման ուղղությամբ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը տեղական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում անդրադարձել է թուրք-ամերիկյան հարաբերություններին և ԱՄՆ Կոնգրեսի կողմից Թուրքիայի դեմ կիրառվող «CAATSA» պատժամիջոցների խնդրին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

CAATSA – «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» ԱՄՆ օրենք:

Ֆիդանը նշել է, որ վերջին 3-4 տարում բազմաթիվ երկրներ չեղարկել են Թուրքիայի դեմ սահմանված սահմանափակումները, և ներկայումս միակ լուրջ խնդիրը «CAATSA» պատժամիջոցներն են: Ըստ նրա՝ թե՛ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, և թե՛ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հստակ կամք ունեն այս հարցը լուծելու համար։

«Անցյալ տարվա սեպտեմբերին Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ առաջնորդները հայտարարեցին իրենց կամքի մասին և մեզ՝ նախարարներիս, հանձնարարեցին լուծել այս խնդիրը։ Ես և պաշտպանության նախարարը ինտենսիվ աշխատում ենք այդ ուղղությամբ»,- հայտարարել է Ֆիդանը՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ երկկողմ հարաբերությունները լավ ընթացք ունեն։

Անդրադառնալով պատժամիջոցների չեղարկման հստակ ժամկետներին՝ Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ վարչակազմերի մակարդակով որևէ խնդիր չկա, սակայն ամեն ինչ կախված է ԱՄՆ Կոնգրեսում իրավական գործընթացների ավարտից, ինչը կարող է որոշակի ժամանակ պահանջել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031