Իտալիան կողմ է արտահայտվել Ուկրաինայի վերաբերյալ ՆԱՏՕ-ի հայտարարությունից 2027 թվականի հիշատակումը հանելուն

Իտալիան առաջարկել է Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարությունից հանել 2027 թվականի հիշատակումը, որը վերաբերում է Ուկրաինային ցուցաբերվող հետագա աջակցությանը։ Դրա մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, հաղորդում է «Европейская правда»-ն:

Գործակալության զրուցակիցների տվյալներով՝ Հռոմը ձգտում է մեղմացնել Կիևին մինչև հաջորդ տարվա վերջ ռազմական օգնության շարունակման մասին ձևակերպումը։ Իտալական կողմը համարում է, որ հաստատագրված ժամկետը կարող է սահմանափակել դիվանագիտական ջանքերը և նախապես բացառել բանակցությունների միջոցով խաղաղ կարգավորման հասնելու հնարավորությունը։

Հայտարարության ներկայիս նախագծով նախատեսվում է, որ դաշնակիցները 2026 և 2027 թվականներին Ուկրաինային մոտ 70 միլիարդ եվրո կհատկացնեն։ Ընդ որում, խոսքը ոչ թե նոր պարտավորությունների, այլ այն գումարի մասին է, որը ձևավորվում է ՆԱՏՕ-ի նախկինում համաձայնեցված տարեկան վճարներից և ԵՄ լրացուցիչ ֆինանսավորումից։

Նշվում է, որ կոնկրետ ֆինանսական պարամետրերի ներառումը փոփոխություն է անցյալ տարվա հայտարարության համեմատ, որտեղ նման թվեր չէին նշվում։ Իտալիան, ըստ աղբյուրների, առաջարկել է չհիշատակել 2027 թվականը՝ դա հիմնավորելով Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների պայմաններում ճկունություն պահպանելու անհրաժեշտությամբ։

Միաժամանակ, զրուցակիցներն ընդգծում են, որ Հռոմը, ամենայն հավանականությամբ, չի արգելափակի ընդհանուր կոնսենսուսը, իսկ դաշինքի կողմից Ուկրաինային աջակցությունը մնում է անփոփոխ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031