Բաժիններ՝

ԱՄՆ-ը վիզային պատժամիջոցներ է սահմանում Ռամզան Կադիրովի նկատմամբ

ԱՄՆ-ը վիզային պատժամիջոցներ է սահմանում Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ Կադիրովին Վաշինգտոնը համարում է մարդու իրավունքների խախտումների մասնակից։

Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հայտարարության մեջ։

«Այսօր Պետդեպարտամենտը պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի Դաշնության կազմում Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի դեմ», – ասված է փաստաթղթում:

Դրանում ընդգծվում է, որ սահմանափակումները կիրառվել են ամերիկյան օրենքի համաձայն, որը նախատեսում է ԱՄՆ մուտքի արգելք այն օտարերկրացիների համար, որոնց ամերիկյան իշխանությունները համարում են կոռուպցիայի և մարդու իրավունքների խախտումների մասնակից:

«Պատժամիջոցները սահմանվում են Չեչնիայում մարդու իրավունքների լուրջ խախտումներին Կադիրովի մասնակցության պատճառով»,- ընդգծել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Բացի Չեչնիայի ղեկավարից, սահմանափակումները տարածվում են նրա կնոջ` Մեդնի Կադիրովայի, ինչպես նաև դուստրերի Այշատ և Խադիժատ Կադիրովաների վրա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031