Բաժիններ՝

COVID-19. Վարակվածների թվով Հարավային Աֆրիկան հայտնվել է 5-րդ տեղում. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 14 միլիոն 673 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 609 հազարը: Ապաքինվել է ավելի քան 8 միլիոն 758 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 3 միլիոն 899 հազար 358 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 143 հազար 310 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 2 միլիոն 099 հազար 896-ի, մահերինը՝ 79 հազար 533-ի: Վարակվածների թվով երրորդ տեղում է Հնդկաստանը: Այստեղ ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 1 միլիոն 119 հազար 412, մահերինը՝ 27 հազար 514:

Չորրորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 777 հազար 486 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 5 հազար 940 նոր դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 12 հազար 427 մարդ:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Պերուին շրջանցած Հարավային Աֆրիկան է, որտեղ հաստատված դեպքերի թիվը 364 հազար 328 է, մահերինը՝ 5 հազար 033: Պերուն առանձնանում է 353 հազար 590 ընդհանուր դեպքով: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 13 հազար 187 մարդ: 7-րդ տեղում հայտնվել է Մեքսիկան, որտեղ ընդհանուր վարակվածների թիվը 344 հազար 224 է, մահերի թիվը՝ 39 հազար 184: Մեքսիկային հաջորդում է Չիլին, որտեղ վարկվածների ընդհանուր թիվը 330 հազար 930 է: Վարակի հետևանքով մահացել է 8 հազար 503: Իսպանիան հայտնվել է 9-րդ տեղում՝ 307 հազար 335 ընդհանուր, 28 հազար 420 մահվան դեպքով: Տասնյակը եզրափակում է Միացյալ Թագավորությունը, որտեղ հաստատված դեպքերի թիվը 294 հազար 792 է, մահերինը՝ 45 հազար 300:

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 26-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 22-ով: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 83 հազար 682, որից ապաքինվել է 78 հազար 799-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 1039-ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 16 մարդ: Իրանում վարակվածների ընդհանուր թիվը 276 հազար 202 է, մահերինը՝ 14 հազար 405: Թուրքիան առանձնանում է 219 հազար 641 ընդհանուր, 5 հազար 491 մահվան դեպքով:

Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 253 հազար 349 հաստատված դեպք կա: Հաջորդը Կատարն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 106 հազար 648, մահերինը՝ 157: Եգիպտոսում առկա է 87 հազար 775 հաստատված դեպք: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 4 հազար 302 մարդ: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 57 հազար 193 է, մահացածներինը՝ 340: Լիբանանում կա 2 հազար 859 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 40: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 522-ի: Վարակի հետևանքով մահացել է 29 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս