Բաժիններ՝

Ինչո՞ւ է Ռոնալդուն ավելի շատ քննադատության արժանանում, քան Մեսսին

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբլիստ Լուի Սահան բացատրել է, թե ինչու է Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ավելի շատ քննադատության արժանանում, քան Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին։

«Կարծում եմ՝ դա պայմանավորված է նրանով, որ նա ավելի շատ է խոսում, քան Մեսսին։ Նա ավելի աղմկոտ է, քան Մեսսին։ Նա անկեղծ է, ինքն իրեն բացահայտ է ցուցադրում, ասում է՝ «Ես լավագույնն եմ»։

Գուցե մարդկանց դա դուր չի գալիս։ Մեսսիի դեպքում այդպես չէ։ Դա շատ պարզ փաստ է։ Եվ այդ պատճառով ես միշտ այդքան հիացել եմ Կրիշտիանուով, քանի որ նա խոսում է և, շատ դեպքերում, լռեցնում է մարդկանց։

Հատկապես երկրորդ խաղում [Ուզբեկստանի դեմ]։ Բոլորը քննադատում էին նրան, և նա լավագույնս արձագանքեց։ Դա իսկապես հեշտ չէ, հատկապես 41 տարեկանում», — Սահայի խոսքերն է մեջբերում Goal-ը։

ArmSport

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031