Բաժիններ՝

Ֆրանսիայի իշխանությունները կվերականգնեն Նանտի տաճարը հրդեհից հետո

Ֆրանսիայի իշխանությունները կստանձնեն Նանտի Սուրբ Պետրոսի եւ Պողոսի տաճարի վերականգնման ծախսերը, որը հուլիսի 18-ին տուժել է սաստիկ հրդեհից: Հուլիսի 20-ին այդ մասին հայտնել է էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Բրյունո Լը Մերը՝ ելույթ ունենալով BFM հեռուստաալիքի եթերում:

«Պետությունը կստանձնի Նանտի տաճարի վերականգնման ծախսերը»,- ասել է նախարարը: Նա հայտնել է, որ ավելի վաղ մի քանի ամիս ապրել է Նանտում, լավ գիտե այդ տաճարը եւ բազմիցս ունկնդրել է այն ամենահնամենի եկեղեցական երգեհոնի երաժշտությունը, որն այժմ լիովին ոչնչացել է կրակից:

«Պետությունն անմիջապես արձագանքել է պատահարին, եւ երկրի վարչապետ Ժան Կաստեքսը շտապ ժամանել է Նանտ այլ նախարարների ուղեկցությամբ: Այժմ պետությունը կցուցադրի իր մասնակցությունն՝ ապահովելով տաճարի վերականգնման ֆինանսավորումը: Վերջինիս համար դա պարտականություն է, քանի որ նա օրենքով դրա սեփականատրեն է, այդ տաճարը մեր մշակութային սեփականության մի մասն է»,- ընդգծել է վարչապետը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031