Ամերիկացի զինծառայողների շրջանում նոր կորոնավիրուսով վարակման դեպք է արձանագրվել ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի Յոկոտա ռազմակայանում, որը գտնվում է Տոկիոյի պրեֆեկտուրայի սահմանագծում:
Բուլղարիայի Ժողովրդական ժողովը (խորհրդարան) ավարտել է վարչապետ Բոյկո Բորիսովի կառավարության անվստահության քվեի շուրջ քննարկումները. այս հարցի շուրջ քվեարկությունը կկայանա հուլիսի 21-ին:
Իսրայելում ձերբակալվել է եւ դատարանի առջեւ կկանգնի երկրի վարչապետ Բենիամին Նաթանյահուի եւ մյուս պաշտոնյաների հասցեին Համացանցում սպառնալիքներ տարածելու մեջ կասկածվողը:
Ամերիկացի զինծառայողին մեռած են գտել Կորեայի Հանրապետությունում ԱՄՆ-ի Գունսան ռազմաօդային բազայում:
Իսրայելում բուժքույրերեի գործադուլ է սկսվել այն բանից հետո, երբ ֆինանսների նախարարության հետ աշխատավարձերի բարձրացման շուրջ բանակցություններն անհաջողությամբ են ավարտվել:
Աֆղանստանի Կունդուզի հյուսիսային նահանգում առնվազն 13 ուժային է զոհվել, 10-ը՝ տուժել «Թալիբան» արմատական շարժման զինյալների հարձակումների հետեւանքով:
Հնդկաստանում մեկ օրում հայտնաբերված կորոնավիրուսի վարակման դեպքերի թիվն աճել է ավելի քան 40,4 հազարով, հիվանդացածների ընդհանուր թիվը կազմում է 1 մլն 118 հազար 43:
Եվրամիության (ԵՄ) պետությունների եւ կառավարությունների ղեկավարները Բրյուսելում գումարված գագաթնաժողովի երրորդ օրվա արդյունքներով չկարողացան համաձայնության գալ 2021 – 2027 թվականների յոթնամյա բյուջետային պլանի ձեւավորման եւ համավարակից հետո Միության տնտեսության վերականգնման հիմնադրամի հարցերի շուրջը:
Հնդկաստանում առնվազն 100 մարդ է զոհվել հեղեղումների հետեւանքով, ամենից շատ տարերքի հարածից տուժել է Ասամի հյուսիս – արեւելյան նահանգը:
Hyundai-ի ռուսաստանյան ստորաբաժանումը՝ «Հենդե Մոտոր ԱՊՀ» ՍՊԸ-ն, Ռուսաստանում 18 հազար 563 Santa Fe արտաճանապարհային ավտոմեքենա հետ կկանչի արգելակների հակաբլոկավորման համակարգում հնարավոր միակցման պատճառով (ABS/ESC):
Ֆիլադելֆիայի (Փենսիլվանիայի նահանգ, ԱՄՆ) իշխանությունները մինչեւ 2021 թվականի փետրվարի 28-ը զանգվածային միջոցառումներ արգելք են սահմանել:
Երկիր մոլորակի բնակչության թվաքանակն իր առավելակետին՝ 9,73 միլիարդի, կհասնի XXI դարի կեսերին, իսկ այնուհետեւ կսկսի դրա նվազման անշեղ գործընթացը, այնպես որ 2100 թվականին այդ ցուցանիշը կկազմի 8,79 միլիարդ:
Արաբական Միացյալ Էմիրություններում սկսվել է նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման 3-րդ փուլը:
«ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրումը սպասելի էր»,- 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի սրացմանը, աշխարհաքաղաքական մթնոլորտին և հնարավոր զարգացումներին։
Նիդերլանդներում հայ երիտասարդները, համայնքի ներկայացուցիչները հայ-ադերբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին հակառակորդի ագրեսիվ քաղաքականության դեմ ցույց են անում Ադրբեջանի դեսապանատան դիմաց:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 14 միլիոն 238 հազարը:
Այն, որ Դավիթ Տոնոյանը չի զանգել ՌԴ իր գործընկերոջը, խոսում է ՀՀ Զինված Ուժերի (ԶՈւ) ինքնաբավության և իր առջև դրված խնդիրներն ինքնուրույն լուծելու կարողության մասին: Ադրբեջանի պաշտպանական ղեկավարը, ըստ էության, ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուի հետ հեռախոսային զրույցի խիստ կարիք է զգացել, ինչի մասին վկայում են փաստերը ստորև բերված, երբ ունի Թուրքիայի աջակցությունը:
Հայկական սահմանները սպառնալիքի տակ են, քանի որ հակամարտության սկզբնական պատճառն ադրբեջանցի զինվորականների ապօրինի ներխուժումն է հայկական հող:
Հայ-ադերբեջանական սահմանի միջադեպերը Եվրոպայի խորհրդի խորհրդարական վեհաժողովի համապատասխան հանձնաժողովների ուշադրության կենտրոնում են:
Հայտնի հայազգի փոփ-երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) «Թվիթեր»-ի իր էջում անդրադարձել է Մեծամորի ԱԷԿ-ի ոչնչացման մասին Ադրբեջանի սպառնալիքին։
Ռուսաստանի Հարավային և Արևմտյան ռազմական օկրուգներն անակնկալ մարտական պատրաստության բարձր աստիճանի են բերվել, զորավարժություններ են սկսվել հարավային և արևմտյան ռազմական շրջաններում:
Ամերիկյաի հայկական համագումարը Միացյալ Նահանգների նախագահին ուղղված նամակում հորդորել է վարչակազմին կտրուկ փոխել իր քաղաքականությունը ՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակումները:
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր, Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի նախագծի հեղինակ Անտոն Պոլյակովը խստորեն քննադատել է այդ երկրի ԱԳՆ-ի հայտարարությունը՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առկա լարվածության հետ։
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրախորհրդարան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասն իր մտահոգությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների վերաբերյալ, Եվրամիությանը կոչ արել նախաձեռնությամբ հանդես գալ՝ իրավիճակը մեղմելու համար:
«Չանչժեն-5» («Մեծ արշավ-5») կրող հրթիռը, որը պետք է ուղղակիորեն Երկրի եւ Մարսի անցումնային ուղեծիր դուրս բերի առաջին չինական զոնդը, բերել են Հայնան կղզում գտնվող Վենչան տիեզերակայանի մեկնարկային հարթակ:
Սա այն փուլն է, երբ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում քննարկվում են հաջորդ տարվա բյուջետային հատկացումները և այդ հատկացումները, բնականաբար, տարբեր ուղղություններով ԱՄՆ ֆինանսական աջակցությունն են իրենց մեջ ներառում, այդ թվում՝ Պենտագոնի տարեկան բյուջեն, որով նախատեսված է աջակցություն Ադրբեջանին։ Հաշվի առնելով վերջին զարգացումները՝ նաև հայկական երկու կառույցները՝ Հայ Դատի գրասենյակը և Հայկական ասամբլեան փորձում են այնպես անել, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը ֆինանսական աջակցություն կամ չտրամադրի Ադրբեջանին ընդհանրապես, կամ տրամադրի Հայաստանին նույնպես համարժեք ֆինանսական միջոցներ։ Ամբողջ քննարկման թեման սա է։
Գրիպի դեմ պատվաստումը կնվազեցնի բարդություններով ընթացող կորոնավիրուսի դեպքերի քանակը:
Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը չի կարողանա կոտրել հայ ժողովրդի վճռականությունը և ստիպել չհիմնավորված և միակողմանի զիջումների գնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:
Ճապոնիայի կառավարությունը մտաիդր է կրկին արտակարգ դրության ռեժիմ սահմանել, չնայած երկրի մի շարք տարածաշրջաններում կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի աճի միտումին:
Հայաստանի և Իսրայելի քաղաքական շրջանակներում, բոլորին լավ հայտնի է, որ Ավիգդոր Լիբերմանը իր գործունեության ողջ ընթացքում հանդես է եկել Ադրբեջանի քաղաքական շահերի բացահայտ պաշտպանի դերում՝ խեղաթյուրելով հակամարտության ամբողջ պատկերն ու իրականությունը: Ես ցավում եմ, որ Իսրայելի պետության քաղաքական շրջանակներում, բազմաթիվ պարկեշտ և բարեխիղճ քաղաքական գործիչների կողքին, կա նաև ռազմա-քաղաքական իրականությունը կեղծող քաղաքական գործիչ, ով առիթը բաց չի թողնում հայ-ադրբեջանական հակամարտության կրակի վրա իր բաժին յուղն ավելացնելու համար: