Հյուսիսային Կորեան մտադիր է զարգացնել միջուկային ուժը: Ինչպես տեղեկացնում է«ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Կորեայի կենտրոնական հեռահաղորդակցության գործակալությունը:
Մեծ Բրիտանիա օտարերկրյա զբոսաշրջիկների հոսքը 2018 թվականին առաջին անգամ կգերազանցի 40 մլն մարդու ցուցանիշը, իսկ նրանց ծախսերը կհասնեն ռեկորդային 27 մլրդ ֆունտ ստեռլինգի (36 մլրդ դոլար):
ԱՄՆ պաշտպանության նախարարությունում կարծում են, որ ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխան հակահրթիռային համակարգերն ավելի շատ են համապատասխանում Թուրքիայի պահանջներին, որը որոշել է Ռուսաստանից ձեռք բերել С-400 համակարգեր:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան գալիք տարում ակտիվացնելու է իր ջանքերը ահաբեկիչներից ազատագրված շրջաններում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ:
Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել են մշակութային կենտրոն կառուցելու պլանների մասին, որի բաղկացուցիչ մասը կդառնա լողացող օպերան:
Միացյալ Նահանգների Միլուոկիի նահանգում ոստիկաններն այրվող ավտոմեքենայից դուրս են բերել երկու դեռահասների:
Թել Ավիվում Lego մանկական կոնստրուկտորով կառուցել են աշխարհում ամենաբարձր աշտարակը, որի համար պահանջվել է ավելի քան 500 հազար դետալ:
Չինաստանի Ցզինան քաղաքում (Շանդունի նահանգի վարչական կենտրոն, Արեւելյան Չինաստան) բացվել է մայրուղու՝ ֆոտոէլեկտրական պանելներով 1,12 կիլոմետր երկարությամբ հատվածն ավտոմոբիլների համար:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման ամերիկացիների կողմից ճանաչվել է 2017 թվականի ամենապատվարժան տղամարդը, կանանց մեջ այդ «անվանակարգում» առաջին տեղն զբաղեցրել է երկրի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
Առաքումների UPS ծառայության պաշտոնական ներկայացուցիչները հայտնել են, որ ԱՄՆ-ում ընդունված Վերադարձնելու ազգային օրը խանութներին ետ կտրվեն մինչեւ 1,4 մլն սուրբծննդյան նվերներ:
Նյու Յորքում 2017 թվականին սպանությունների ռեկորդային ցածր մակարդակ է գրանցվել վերջին ավելի քան հինգ տասնամյակի ընթացքում:
Նյու Յորքում 12 մարդու կյանք խլած հրդեհի պատճառը եղել է բնակարանի խոհանոցի ջեռոցի հետ խաղացող երեխան:
Անգելա Մերկելի ժողովրդականությունը նվազում է. գրեթե յուրաքանչյուր երկրորդ գերամանացին ցանկանում է, որ նա կանցլերի պաշտոնից հեռանա մինչեւ 2021 թվականին հերթական լեգիսլատուրային ժամանակաշրջանի ավարտը:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է Քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով մինչև ցմահ ազատազրկում խստացվում է ահաբեկիչների հավաքագրման պատիժը:
Ռուսաստանի «Լիբերալ դեմոկրատական» կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին դարձել է Ռուսաստանի նախագահի ընտրությունների պաշտոնապես առաջին գրանցված թեկնածուն:
Հնդկաստանի կառավարությունը խորհրդարան է ուղարկել օրինագիծ, որը մուսուլմաններին արգելում է կանանցից բաժանվել առանց համապատասխան թղթերի ձեւակերպման:
Ռուսաստանցիները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ճանաչել են տարվա քաղաքական գործիչը:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը Facebook-ի եւ Twitter-ի սեփականատերերին երեք շաբաթ է տրամադրել այն մասին մանրամասն տեղեկատվություն ներկայացնելու համար, թե ինչպես է Ռուսաստանը, օգտագործելով նրանց սոցցանցերը, միջամտել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) հանրաքվեին:
Մոսկվայի Գորկու անվան զբոսայգում հայելային տոնածառ են կանգնեցրել:
Ինը մարդ է զոհվել, եւս 10-ը՝ վերքեր են ստացել Կահիրեի մերձակա Մար-Մինա եկեղեցու վրա կատարված գրոհի հետեւանքով:
Ձմեռ պապերը դեկտեմբերի 29-ին շքերթով կանցնեն Ռուսաստանի մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով:
Մոսկվայում գալիք Ամանորը կլինի ամենաանձյունը վերջին 68 տարվա ընթացքում:
Իսրայելի պաշտպանության բանակը դեկտեմբերի 29-ին Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի երկու դիրք է խոցել ի պատասխան հրեական պետության տարածքի հրթիռակոծման:
Զինված տղամարդը կրակ է բացել Կահիրեից հարավ գտնվող ղպտիների եկեղեցու վրա:
Դեկտեմբերի 29-ին Գազայի հատվածից երեք հրթիռ են արձակել Իսրայելի տարածքի վրա, դրանցից երկուսը կալանվել է «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարգի կողմից:
Ինդոնեզական Բալի կղզու իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել աղբի պատճառով, որն ափ է հանում ծովը:
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը գտնում է, որ ԱՊՀ-ից հանրապետության դուրս գալը լրջորեն կհարվածի երկրի արտահանմանը։
Ամերիկյան Vanity Fair հանդեսն ստիպված է եղել ներողություն խնդրել կատակային տեսանյութի համար, որտեղ հեղինակներն ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնին առաջարկել են ապագայում զբաղվել հյուսքով, այլ ոչ թե քաղաքականությամբ, տեղեկացնում է BBC-ին:
ԱՄՆ-ի բնակիչների մեծ մասը տարին կավարտի՝ առերեսվելով արկտիկական ջերմաստիճանի և կտրող քամիների հետ: 2018 թվականի սկիզբը ավելի մեղմ եղանակ չի խոստանում:
ՉԺՀ-ի նախագահ, Չինաստանի Կոմկուսի կենտկոմի գլխավոր քարտուղար Սի Ցզինպինը՝ դեկտեմբերի 29-ին ելույթ ունենալով Չինաստանի Ժողովրդական քաղաքական կոնսուլտատիվ խորհրդի համաչինական կոմիտեի՝ ՉԺՀ-ի քաղաքական համակարգի գլխավոր խորհրդակցական մարմնի անդամների հետ կայացած ամանորյա թեյախմության ժամանակ, պահանջել է 2018 թվականին ապահովել կայունություն, առաջ մղել բարեփոխումները, կանխել ռիսկերը։