Մոլդովան ԵՄ-ի հետ ստորագրել է 100 մլն եվրո վարկի համաձայնագիր
Մոլդովան Եվրամիության հետ ստորագրել է 100 միլիոն եվրո վարկի համաձայնագիր՝ հանրապետության բյուջեի օժանակման նպատակների համար: Հուլիսի 21-ին Քիշնեւի կողմից պայմանագիրը եւ դրա հուշագիրն ստորագրել են փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սերգեյ Պուշկուցան եւ Մոլդովայի Ազգային բանկի ղեկավար Օկտավիան Արմաշուն, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:
«Մոլդովայի կառավարությունը պարտավորվել է շարունակել ԵՄ-ին ինտեգրվելու քաղաքականությունը, ինչպես նաեւ եվրոպական ստանդարտների անցման բարենորոգումները»,- մեկնաբանել է պայմանագիրը Պուշկուցան: Փողը կտրամադրվի մեկ տարվա ընթացքում երկու մասով: Առաջին մասնաբաժինը կստացվի հուշագրի ստորագրումից հետո, իսկ երկրորդը՝ կախված կլինի պատավորությունների իրականացումից, նշված է հաղորդագրության մեջ: Վարկը տրամադրվում է 15 տարով՝ լողացող տոկոսադրույքով: Այն կախված կլինի այն արժեքից, որով Եվրահանձնաժողովը փողը կփոխառի միջազգային ֆինանսական շուկայում: Մոլդովան նաեւ քննարկում է 200 միլիոն եվրոյի վարկ Ռուսաստանի հետ: Այդ փողը երկրին թույլ կտա ավելի արագորեն հաղթահարել կորոնավիրուսի համավարկի հարուցած տնտեսական անկման հետեւանքները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: