Օսակա համալսարանի պրոֆեսորը հայտարարել է, թե «Սպիտակաձյունիկը» և «Քնած գեղեցկուհին» մուլտֆիլմերի արքայազները իրենց, մեղմ ասած, պարկեշտ չեն պահել:
Հարավկորեացի հետազոտողները պնդում են, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընն առողջության հետ կապված խնդիրներ ունի:
ԶԼՄ-ների տեղեկատվությամբ՝ 20-ամյա Հասանը շատ է նվիրված տետրիսին եւ հաճախ է ձեռք բերում իրեր, որոնք կապված են դրա հետ:
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը վստահ է, որ Բրեքսիթը տեղի է ունենալու:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ ԱՄՆ տարածքում բնակվող և աշխատող շուրջ 200 հազար սալվադորցիների կեցության և աշխատանքի թույլտվությունների գործողությունը կասեցվելու է:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Չինաստան ներկայիս այցը ընթացքում նժույգ է նվիրելու ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինին:
2018 թվականի հունվարի 1-ին Ղազախստանը ստանձնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը: Ինչպես հայտնեցին Հայաստանում Ղազախստանի դեսպանատնից, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների ներկայացուցիչները հունվարի 2-ին քննարկել և ընդունել են ղազախստանյան նախագահության հիմնական առաջնահերթությունները:
Հունվարի 8-ի առավոտյան Օդեսայի նավահանգստում կառանվել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Carney DDG64 Էսկադրային ականակիրը: Այդ մասին հայտնել է տեղի «Դումսկայա» հրատարակությունը:
ԱՄՆ-ի արեւելյան ծովափին ռեկորդային ցուրտ եղանակ է հաստատվել: Տեսանյութի կադրերում երեւում են, թե ինչ տեսք ունեն ամերիկյան քաղաքները ձնատեղումից հետո։
Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության նոր ղեկավար է նշանակվել միգրացիայի հարցերի նախարար Բրենդոն Լյուիսը:
Աթենքի վերաքննիչ դատարանը չեղարկել է Թուրքիայում 2016-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի գիշերը ուղղաթիռով Հունաստան փախած, այնուհետև այդ երկրից ապաստան խնդրած զինվորական Սուլեյման Օզքայնաքչըին ապաստան տալու որոշումը:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կանանց հորդորել է չամաչել Սիքսիտինյան կապելլայում երեխաներին կրծքով կերակրելուց:
Bitfinex (Հոնկոնգ), Binance (Շանհայ) եւ Bittrex (ԱՄՆ) խոշոր գաղտնարժութային սակարանները նոր օգտահաշիվների գրանցումը փակել են օգտատերերի զանգվածային ներհոսի պատճառով:
Ֆրանսիայի իշխանությունները 2017 թվականին պատմության մեջ առաջին անգամ փախստականի կարգավիճակի տրամադրման 100 հազարից ավելի խնդրագիր են ստացել: Այդ մասին հունվարի 8-ին հայտնել են Ֆրանսիայի փախստականների եւ հայրենազրկվածների պաշտպանության գերատեսչությունում (OFPRA):
Գերմանիայի խորհրդարանում ներկայացված Կանաչների կուսակցության՝ ծագումով թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրն, անդրադառնալով Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելի՝ թուրք-գերմանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հայտարարությանը, խիստ քննադատել է այն:
Գերմանիայի Քրիստոնեադեմոկրատական միություն/Քրիստոնեասոցիալական միություն (ՔԴՄ/ՔՍՄ) պահպանողական դաշինքի եւ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) միջեւ նախնական բանակցություններն ընթանում են կառուցողական ոգով:
Հարավային Կորեայի եւ ԿԺԴՀ-ի միջեւ բանակցությունները Փանմունջոմ սահմանամերձ գոտում կսկսվեն հունվարի 9-ին տեղական ժամանակով առավոտվա ժամը 10-ին (Երեւանի ժամանակով ժամը 05:00-ին):
Սանկտ Պետերբուրգի ոստիկանությունը որոնում է Ադրբեջանի մի քաղաքացու, ով հունվարի 7-ին կոտրված շշով ծանր վնասվածքներ է հասցրել իր խանութ այցելած հաճախորդին և դիմել փախուստի:
«Մենք, ըստ էության, չենք լսում ցուցարարների ձայնը, այսինքն՝ լսում ենք միայն կոչերի տեսքով, բայց որևէ հարցազրույց նրանց հետ չկա։ Լավ, հասկանում ենք, թե ինչին են դեմ, բայց ի՞նչ են ուզում, իրենց բարձրաձայնած խնդիրների լուծմանը հասնելու համար ի՞նչ ճանապարհներ են տեսնում»։
Ռուսաստանցի զինվորականները 2018 թվականին իրենց սպառազինությունը կհամալրեն «Գայլիկոնիչ» նորագույն ինքնանշանառվող ավիառումբերով՝ 500 կիլոգրամ տրամաչափով:
Իրանական լցանավը, որտեղ կա 136 հազար տոննա գերթեթեւ նավթի խտուցք, Չինաստանի ափերի մոտ բախվել է հոնկոնգյան չորաբեռնատար նավի հետ:
Նավթալցանավը, որը Չինաստանի արեւելյան ափի մոտ բռնկել էր չորաբեռնատար նավի հետ բախվելուց հետո, կարող է պայթել եւ ջրասույզ լինել:
Ֆրանսիացի երգչուհի Ֆրանս Գալը, որը հռչակ էր ձեռք բերել 1960-ական թվականներին, 70 տարեկան հասակում մահացել է քաղցկեղի դեմ երկու տարվա պայքարից հետո, տեղեկացնում է BBC-ին:
Իսրայելցի փաստաբան Էիթայ Մաքը և Հայոց ցեղասպանությունը ճանաչած գիտնական Յաիր Աուրոնը երկրի արտաքին գործերի նախարարությունից պահանջել են տվյալներ տրամադրել Հայոց ցեղասպանությունը չճանաչելու հարցում Թուրքիայի և Ադրբեջանի հետ առկա հնարավոր համաձայնությունների վերաբերյալ:
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Բուդապեշտն այսուհետեւ էլ չի ընդունելու փախստականների:
Հունվարի 7-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Վաչե Նվերի Չիլինգարյանը:
Գերմանիայի խորհրդարանի փոխնախագահ Թոմաս Օպերմանը (Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն) հանդես է եկել կանցլերի պաշտոնավարությունը երկու ժամկետով սահմանափակելու օգտին:
Ավստրալիայի խոշորագույն քաղաքում հուվարի 7-ը դարձել է ամենաշոգ օրը վերջին 79 տարում. օդի ջերմաստիճանը հասել է 47,3 աստիճանի, տեղեկացնում է BBC-ին:
Ֆրասնիայում «Էլեանոր» փոթորկի հետեւանքով զոհվածների թիվը հասել է վեցի:
ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահներ Դոնալդ Թրամփը եւ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Կորեական թերակղզու իրադրությունը եւ բողոքները Իրանում: