Իսրայելը հերքել է իրանցի բանակցողների սպանության ծրագրերի մասին լուրերը

Իսրայելը հերքել է The New York Times և The Washington Post պարբերականների հրապարակումներն այն մասին, ըստ որոնց իբր գոյություն են ունեցել իրանցի բանակցողների վերացման ծրագրեր՝ դրանք անվանելով «կեղծ լուրեր» և «իրականության ամբողջությամբ հորինված տարբերակ»։

Ավելի վաղ պարբերականները, հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյաներին, գրել էին, որ Իսրայելը ենթադրաբար դիտարկել է Վաշինգտոնի և Թեհրանի միջև հակամարտության դադարեցմանն ուղղված բանակցություններին մասնակցող Իրանի ներկայացուցիչների վերացման հնարավորությունը։

Որպես հնարավոր թիրախներ նշվում էին Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին և երկրի գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, որը զբաղեցնում է նաև խորհրդարանի խոսնակի պաշտոնը։

Հաղորդագրություններում նշվում էր, որ նման ծրագրերը կարող էին քննարկվել կողմերի միջև դիվանագիտական կարգավորման փորձերի ֆոնին։ Ընդ որում, Իսրայելին ավանդաբար մեղադրում են տարածաշրջանային հակամարտությունների ընթացքում հակառակորդ կողմերի ներկայացուցիչներին թիրախային հարվածներ հասցնելու գործելակերպի մեջ։

Մասնավորապես, հիշատակվում էր 2025 թվականի սեպտեմբերի միջադեպը, երբ Իսրայելը հարված էր հասցրել ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչներին, որոնք գտնվում էին Դոհայում՝ հրադադարի առաջարկը քննարկելու նպատակով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031