Բաժիններ՝

Եվրախորհրդի ղեկավարը վճռական է համարել ԵՄ-ի բյուջեի բաշխման չափանիշը

Եվրամիության երկրների կողմից իրավունքի գլխավորության սկզբունքի կիրառումն առաջին անգամ դառնում է Եվրամիության երկրների միջեւ բյուջետային ծախսերի բաշխման վճռական չափանիշ: Այդ մասին հայտնել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը Բրյուսելում ԵՄ-ի՝ գրեթե հնգօրյա գագաթնաժողովի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:

«Պատմության մեջ առաջին անգամ օրենքի գլխավորության պահապնումը բյուջեի ծախսերի բաշխման վճռական չափանիշն է»,- ասել է նա:

Այժմ ԵՄ-ի բյուջեից եւ վերականգնման հիմնադրամից դոտացիաների ծավալներն ուղղակիորեն կապված են երկրի կողմից ժողովրդավարության հիմնական կզբունքների կիրառման հետ: Ըստ որում ամփոփիչ փաստաթղթի սկզբնական տարբերակում ենթադրվում էր վճարումների ավտոմատ կրճատում այն երկրին, որին Եվրահանձնաժոովը կմերկացնի եվրոպական արժեքներին չհետեւելու մեջ: Սակայն Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի առաջարկությամբ դրա կիրառման հսկողության մեխանիզմն արմատապես մեղմացվել է. այդ հարցը կքննարկվի Եվրամիության գագաթնաժողովներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031