«Մենք պետք է մեր զգոնությունը բարձր պահենք՝ հաշվի առնելով Ադրբեջանում վատթարացող տնտեսական իրավիճակը և հասկանալով, որ Ալիևի վարքագծով պայմանավորված, ելնելով նախկին փորձերից, երբ ամեն անգամ վատանում էր իրավիճակը, ինքը փորձում էր առաջնագծում իրավիճակը սրել, որ հանրության ուշադրությունը շեղի»:
Ադրբեջանական առեւտրային բանկերը կենտրոնական բանկի կողմից պաշտոնական փոխարժեքի հրապարակումից հետո շարունակում են կամայականորեն բարձրացնել դոլար-մանաթ փոխարժեքը:
Պաշտոնական Բաղդադը Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) պատգամավորների ձերբակալությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել:
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը ժամանել է Նյու Յորքի ընտրատեղամասերից մեկը, որպեսզի քվեարկի:
Թուրքիայում Քրդստանի բանվորական կուսակցության մարտիկ է ձերբակալվել, որը փորձել է Սիրիայի Շանլըուրֆա շրջանից անցնել Թուրքիայի տարածք:
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը պատրաստում է ելույթի երկու տեքստ` հաղթանակի և պարտության:
ՌԴ տնտեսության աճը 2017 թվականին կկազմի 1%, 3 տարվա ընթացքում դինամիկան կբարելավվի։ Այս մասին հայտնում է TASS-ը՝ վկայակոչելով ՌԴ տնտեսական զարգացման ղեկավար Ալեքսեյ Ուլյուկաևին։
«Համայնքն այնքան էլ գոհ չէ երկու թեկնածուներից, բայց, ընդհանուր առմամբ, աջակցում է դեմոկրատներին: Ինչ վերաբերում է Հայաստանի հետ հարաբերություններին, ապա ընդհանուր գիծը կշարունակվի, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ Քլինթոնն այն անձն է, ով հայ-թուրքական դիվանագիտության գործընթացին անձամբ է մասնակցել, կարծում եմ, որ ուշադրությունը մի փոքր կարող է ավելին լինել»,-եզրափակեց Սերգեյ Մինասյանը:
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը քվեարկել է Նյու Յորքում իր ամուսնու՝ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլիթոնի հետ, հայտնում է CNN հեռուստաալիքը։
Այսօր Օդեսայի նահանգային վարչակազմի դիմաց Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի հակառակորդները խնջույք են կազմակերպել, հայտնում է dumskaya.net-ը։
Ֆրենսիս Ֆուկույաման BBC-ին տված հարցազրույցում, անդրադառնալով Ռուսաստանին, ասում է, որ ուժեղ պետությունն առաջին հերթին էֆեկտիվ պետությունն է։
«Մաղթում ենք, որ մոտակա շաբաթներին նախատեսվող ԵԱՀԿ ՄԽ հանդիպումը դրական լիցք հաղորդի բանակցային գործընթացին»,- այս մասին այսօր Երևանում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց Իտալիայի ԱԳ նախարար Պաոլո Ջենտիլոնին։
BBC-ի ռուսական ծառայությունը հրապարակել է քաղաքական հայտնի գործիչ, փիլիսոփա Ֆրենսիս Ֆուկույամայի հետ հարցազրույցը, որն արվել է Ստենֆորդի համալսարանում։ Հարցազրույցում անդրադարձ է կատարվել ԱՄՆ նախագահական ընտրություններին, Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին, Սիրիայի հակամարտությանը։
ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը առաջատար է Նյու Հեմփշիր նահանգի երեք բնակավայրերում, որի ընտրողները ամենաառաջինն են քվեարկում նախագահական ընտրություններում, հայտնում է USA Today հեռուստաալիքը։
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կարծում է, որ Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի պաշտոնից հեռանալու որոշմանը երկրի կառավարությունը կաջակցի, հայտնում է Interfax-ը։
«Եվրահանձնաժողովին իրոք բացասական զեկույց Է ներկայացվելու, արդեն ոչ առաջին անգամ: Նույնիսկ վերջին զեկույցը զգալի չափով քննադատական Էր: Եվրահանձնաժողովը շատ սթափ, շատ իստակ ու խիստ քննադատաբար հանրագումարի կբերի այն, թե ինչ վատ բան Է տեղի ունենում Թուրքիայում: Դա, ցավոք, չափազանց շատ Է»,- ասել Է բարձրաստիճան դիվանագետը:
ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի հասարակական դիվանագիտության հարցերով բաժնի տնօրենի տեղակալ Լիլիան Այալան այցելել է Ադրբեջան, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
«Բաքուն մինչ այսօր հրաժարվում է իրականացնել պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել գագաթաժողովների ընթացքում, անում է ամեն ինչ, որպեսզի այդ պայմանավորվածությունները կյանքի չկոչվեն»,- ասաց Նալբանդյանը:
Արտգործնախարարը հայտարարել է, որ Գերմանիան մշտապես եղել է ոչ թե Թուրքիայի կողմից, այլ Թուրքիայի դեմ նախաձեռնությունների կողքին: Չավուշօղլուն հայտարարել է, որ մինչ օրս թուրքական կողմը Գերմանիայից պահանջել է իրեն հանձնել Քրդական բանվորական կուսակցության (PKK) 4 հազարից ավելի անդամների, սակայն նրանցից ոչ մեկին գերմանական կողմը չի հանձնել պաշտոնական Անկարային: Թուրքիայի արտգործնախարարի խոսքով` քուրդ զինյալները Գերմանիայի տարբեր շրջաններում գումար են հավաքում, և Գերմանիայի ղեկավարությունը քաջատեղյակ է այդ փաստին:
Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքի ճանապարհներից մեկում գրունտի փլուզման հետեւանքով վիթխարի ձագար է գոյացել: Դրա երկարությունը կազմում Է 30 մետր, լայնությունը՝ 27 մետր, իսկ խորությունը՝ 15 մետր:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Մոսկվան հետևում է ԱՄՆ նախագահական ընտրություններին այնպես, ինչպես այլ կարևոր իրադարձություններին, հայտնում է RIA Novosti-ն։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Վաշինգտոնի հետ այնքան, որքան դրան պատրաստ են ամերիկացի գործընկերները, հայտնում է RIA Novosti-ն։
Ավելի քան 5 հազար ոստիկան պարեկային հսկողություն կիրականացնի ԱՄՆ նախագահական ընտրությունների օրը՝ նոյեմբերի 8-ին, հայտարարել է տեղի ոստիկանապետ Կառլոս Գոմեսը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Իտալիայի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Պաոլո Ջենտիլիոնին ու Էլմար Մամեդյարովը երեկ Բաքվում կայացած հանդիպմանը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները, հայտնում է Trend գործակալությունը։
ԱՄՆ դիվանագետներին այլևս չի թույլատրվի մասնակցել Ռուսաստանի ընտրություններին, ասվում է ՌԴ ԱԳՆ դիվանագիտական նոտայում, որը փոխանցվել է ամերիկյան կողմին։
Ռուսաստանն ու ԱՄՆ-ը չեն աջակցել վետոյի իրավունքի կիրառման գործընթացի փոփոխություններին, որն օգտագործվում է ՄԱԿ-ի ԱԽ-ում՝ այս կամ այն որոշումը սահմանափակելու համար, հայտնում է TASS-ը։
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը հաղթանակել է առաջին քվեարկության ժամանակ, որն ավանդույթի համաձայն անցել է Նյու Հեմփշիր նահանգի Դիքսվիլ Նոտչ քաղաքում։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Նյու Հեմփշիրում ելույթով է հանդես եկել՝ ի պաշտպանություն ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության Հիլարի Քլինթոնի։
ԱՄՆ-ում մեկնարկել են նախագահական ընտրությունները։ Քվեարկությունը սկսվել է Նյու Հեմփշիր նահանգի մի քանի ավանում և քաղաքում, հայտնում է BBC-ն։
Քաղաքական մեկնաբան Անդրա Գիլեսփայը ասում է. «Որոշ մարդիկ ասում են՝ դա միջոց է խուսափելու անօրինական քվեարկումներ իրականացնելուց, ոմանք էլ գտնում են, որ դրանով, թերևս, հնարավոր է հայտնաբերել ահաբեկիչներին, ովքեր ունեն քվեարկելու իրավունք: Այսպիսով, բոլորը քննարկում էին՝ արդյո՞ք անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթուղթ ունենալ՝ ընտրություն իրականացնելու համար»: