Վրաստանի քաղաքացիներին արգելվել է մասնակցել միջազգային օնլայն խաղերին

Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է «Վիճակախաղերի, ազարտային և շահումով խաղերի կազմակերպման մասին» Վրաստանի օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Օրենքի նախագծով կարգավորվել են համակարգային-էլեկտրոնային (օնլայն) ձևով ազարտային և/կամ շահումով խաղերի միջազգային կազմակերպման հետ կապված հարցերը։

Մասնավորապես, ներդրվել են համակարգային-էլեկտրոնային ձևով կազինոների, խաղային ավտոմատների և տոտալիզատորների խաղերի միջազգային կազմակերպման հասկացությունները և համապատասխան թույլտվությունների (լիցենզավորման) ռեժիմը։

Վրաստանի քաղաքացիներին արգելվել է մասնակցել միջազգային օնլայն խաղերին։

Փոփոխությունների արդյունքում սահմանվել են նշված թույլտվությունների տրամադրման պայմանները, վավերականության ժամկետը, թույլտվության պահանջները և գործունեության վերահսկման մեխանիզմները։

Սահմանվել է նաև, որ միջազգային կազմակերպման շրջանակներում անցկացվող խաղերին Վրաստանի քաղաքացիների մասնակցությունն անթույլատրելի է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031