
Բուլղարիայի նախագահն արձակել է խորհրդարանը և նշանակել նոր ընտրություններ

Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևն ստորագրել է հրամանագիր Ժողովրդական ժողովի (խորհրդարանի) արձակման և հուլիսի 11-ին խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին: Մայիսի 11-ին այդ մասին հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
«Նախագահ Ռումեն Ռադևն իր հրամանագրով 2021 թվականի մայիսի 12-ին արձակում է 45-րդ Ժողովրդական ժողովը: Պետության ղեկավարը նշանակում է խորհրդարանական ընտրությունների անցկացում այս տարվա հուլիսի 11-ին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Բուլղարիայի նախագահը նաև Ստեֆան Յանևին նշանակել է երկրի տեխնիկական կառավարության ղեկավար, կառավարություն, որն աշխատանքի կանցնի մայիսի 12-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: