Բաժիններ՝

Ռուսաստանից, Հարավային Օսիայից և Աբխազիայից պատվիրակությունները ժամանել են ԴԺՀ

Ռուսաստանից, Հարավային Օսիայից եւ Աբխազիայից պատվիրակություններ են ժամանել Դոնեցկ՝ մասնակցելու Հանրապետության օրվա տոնակատարությանը: Այդ մասին մայիսի 11-ին հաղորդել են ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարի վարչակազմի մամուլի ծառայությունում։

«ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինն անցկացրել է օտարերկրյա պատվիրակությունների ընդունելություն, որոնք ժամանել են՝ մասնակցելու Հանրապետության օրվա առթիվ անցկացվող տոնական միջոցառումներին»,-ասվում է ԴԺՀ-ի ղեկավարի վարչակազմի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Վարչակազմում նշել են, որ տոնակատարությանը պատվիրակություններ են ժամանել Ռուսաստանից, Հարավային Օսիայից եւ Աբխազիայից: ՌԴ-ից պատվիրակությունը գլխավորել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղար Անդրեյ Տուրչակը, իսկ Հարավային Օսիայինը՝ հանրապետության նախագահ Անատոլի Բիբիլովը:

Ավելի վաղ ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական Հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը հայտնել էր, որ ժամանել է Դոնեցկ՝ մասնակցելու հանդիսավոր միջոցառումներին: Ուկրաինայի իշխանությունները 2014 թվականի ապրիլին ռազմական գործողություն են սկսել ինքնահռչակ ԼԺՀ եւ ԴԺՀ-ի դեմ, որոնք անկախության մասին էին հայտարարել 2014 թվականի փետրվարին Ուկրաինայի պետական հեղաշրջումից հետո: 2014 թվականի մայիսի 11-ին Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերում հանրաքվե անցկացվեց տարածաշրջանների ինքնորոշման շուրջ:

ԴԺՀ-ում անկախության օրը նշվում է մայիսի 101-ին, իսկ ԼԺՀ-ի անկախության օրը՝ մայիսի 12-ին: Դոնբասում իրադրության կարգավորման հարցը քննարկվում էմասնավորապես Մինկում շփման խմբի հանդիպումների ընթացքում, որը 2014 թվականի սեպտեմբերից ընդունել է արդեն երեք փաստաթուղթ, որոնք կանոնակարգում են հակամարտության ապաէսկալացման քայլերը: Սակայն հաշտության համաձայնագրերից հետո էլ հակամարտության կողմերի միջեւ շարունակվում են փոխհրաձգությունները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս