Միացյալ Նահանգները բանակցություններ է վարում Մեծ Բրիտանիայի հետ խոշոր առեւտրական համաձայնագրի կնքման առիթով: Այս մասին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է The Wall Street Journal թերթում հրապարակված հարազրույցում:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց այն օրինագծին, որը նախատեսում է ամերիկյան միակողմանի պատժամիջոցների խստացումը Ռուսաստանի, Իրանի եւ ԿԺԴՀ-ի նկատմամբ:
Յույլինի փողոցներն ամբողջությամբ հեղեղված են, մեքենաները մնացել են ջրերի մեջ: Մարդիկ կարողանում են տեղաշարժվել լողալու միջոցով:
«Ակնհայտ է, որ իրավիճակին տիրապետելու և իրավիճակը կառավարելու առումով հիմնական դերակատար մնում է Ռուսաստանը: Արևմուտքը, առնվազն՝ ԱՄՆ-ը, դեռ պատրաստ չէ ավելի մեծ դեր ստանձնելու»։
ԱՄՆ-ի Թեքսաս նահանգում սաստիկ շոգի պայմաններում անփաստաթուղթ հարյուրավոր անձինք փակված են եղել սուպերմարկետներից մեկի առջև կայանված բեռնատար ավտոմեքենայի մեջ:
Ռուսաստանը պատրաստ է Մոսկվայում կազմակերպել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի և Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հանդիպումը:
«Հնարավոր է` նրանք մեկնել են Ուկրաինա, Թուրքիա, Բելառուս: Միանշանակ չի կարելի ասել, որ նրանք խախտել են թույլատրելի ժամկետները, բայց ամեն դեպքում նախարարությունը նրանց ներառել է հնարավոր ռիսկային խմբում, և մոնիթորինգ է իրականացվում՝ որ շրջաններից են նրանք մեկնել, ովքեր են, ինչ կապեր ունեն և այլն»։
Եգիպտոսի զինվորականները մեկ շաբաթվա ընթացքում Սինայի թերակղզու հյուսիսում իրականացվող հակաահաբեկչական գործողությունների շրջանակում չեզոքացրել են 40 ծայրահեղականի:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար Վերոնիկա Նիկիշինան և Չիլիի առևտրի նախարարի տեղակալ Պաուլինա Նասալը քննարկել են Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների և Չիլիի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման, այդ թվում՝ ազատ առևտրի գոտու համաձայնագրի ստորագրման հնարավորությունները:
«Մեր ձեռքում եղած վերջին տասը տարվա տվյալները խոսում են պետական մարմիններում գաղտնիության մակարդակի ու մերժված դիմումների թվաքանակի մեծացման մասին»,- տեղեկացնում է Ադամ Մարշալը «Մամուլի ազատության լրագրողների հանձնաժողով»-ից:
Իսրայելի իշխանությունները որոշում են կայացրել հեռացնել Իսրայելի Տաճարի լեռան մուտքի մոտ տեղադրված մետաղական դետեկտորները. դրանք կփոխարինվեն տեսահսկիչ տեսախցիկներով:
«Այստեղ է, որ մեր քաղաքական շատ վերլուծաբաններ դրանից շատ հեռուն գնացող հետևություններ են անում։ Ես մի քիչ կարող եմ փակագծերը բացել. շատ դեպքերում դժվար է հասկանալ, որ ունենալով բավականին լուրջ ֆինանսական հնարավորություններ՝ Ադրբեջանն իսկապես հնարավորություն ուներ շատ երկրներից ռազմամթերք գնել և կիրառել, ընդ որում՝ շատ ավելի ժամանակակից։ Երբ մեր ռազմավարական գործընկերոջից՝ Ռուսաստանից է գնում, դա մեզ համար ցավ է, որի մասին ասաց նաև ՀՀ նախագահն իր վերջին հարցազրույցներից մեկում, բայց հասկանալի է, որ նախագահը չի կարող բացել շատ լուրջ փակագծեր»,- նկատեց Գ. Իսագուլյանը։
Ուկրաինայի ազգային բանկը շրջանառության մեջ է դրել հայտնի հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 200 ամյակին նվիրված հուշադրամ:
Ավելի վաղ Թուրքայի նախագահը հայտարարել էր ռուսական С-400 համակարգերի գնման շուրջ համաձայնագրի շրջանակներում փաստաթղթերի՝ Անկարայի և Մոսկվայի կողմից ստորագրման մասին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 25-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը պետք է հետաքննի Ուկրաինայի իշխանությունների գործողությունները, որոնք, Միացյալ Նահանգների ղեկավարի կարծիքով՝ աջակցություն են ցույց տվել դեմոկրատ Հիլարի Քլիանթոնին:
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով հուլիսի 25-ից 27-ը եռօրյա պաշտոնական այցով Հայաստան է այցելելու Իսրայելի Պետության տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է 53-ամյա մի կնոջ, ով մեղադրվում է համացանցում ծայրահեղական բովանդակությամբ նյութեր տարածելու մեջ:
Չինաստանի Յուննյան նահանգում հորդառատ անձրևներն ու դրա հետևանքով սկսված հեղեղումները 10 մարդու մահվան պատճառ են դարձել:
ԱՊՀ-ի մասնակից երկրները պլանավորում են փոխանակել այն անձանց ցուցակները, ովքեր առնչություն ունեն ահաբեկչական գործունեության հետ, եւ ստեղծել ընդհանուր պահոցներ, հուլիսի 25-ին Մինսկում հայտնել է Ղրղզստանի կառավարությանը կից ֆինանսական հետախուզության պետական ծառայության կազմակերպական-իրավական բաժնի վարիչ Չինգիզ Կենենբաեւը։
Դաշնային խորհուրդը Ռուսաստանի Դաշնության նախագահին խնդրել է հանձնարարել համապատասխան բաժանմունքներին մշակել պատժամիջոցներ՝ ի պատասխան Լեհաստանի՝ խորհրդային զինվորներին նվիրված հուշարձանները քանդելու որոշման:
«Վերջին շրջանում արտաքին քաղաքական ասպարեզում թե՛ ՀՀ նախագահը, թե՛ արտաքին գործերի նախարարը, թե՛ պաշտպանության նախարարը շատ ակտիվ քաղաքականություն են վարում, և դրա պտուղներն արդեն իսկ տեսանելի են։ Հավատացե՛ք՝ արտաքին քաղաքական խնդիրներում Հայաստանը շատ ավելի առաջ է»,- ասաց բանախոսը։
Ձեզ գրում եմ իմ մայրենի լեզվով, քանի որ վստահ եմ, որ նախ՝ եթե Դուք էլ ինձ գրեիք, ապա կգրեիք Ձե՛ր մայրենի լեզվով, երկրորդ՝ այս գրությունը դեռ համակարգչիցս դուրս չեկած՝ ձերոնք կամ մեր պնակալեզներն արդեն եթե ոչ Ձեզ, ապա Ձեր պաշտոնյաներին ռուսերեն ներկայացրած կլինեն՝ գուցեև որակյալ թարգմանությամբ: Հուսամ՝ պատասխան լինելու դեպքում՝ կլինի ռուսերեն, բայց ոչ ռուսավարի, ինչը վերջին երկու հարյուր տարում իմ ազգի իրական մտավորականները դառնորեն ճաշակել են:
Աֆղան ուժայինները հուլիսի 24-ին ավիահարվածների ընթացքում ոչնչացրել են ավելի քան 140 զինյալների, հաղորդել է Սինհուա գործակալությունը՝ վկայակոչելով բանակի հայտարարությունը։
Գերմանական «T-Mobile» բջջային օպերատորը Դյուսելդորֆի օդանավակայանում հակաթուրքական գովազդներ է տեղադրել:
Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն ԱՄՆ-ին մեղադրել Է Չինաստանի ափերի մոտ հետախուզական օդուժի կանոնավոր թռիչքների իրականացման մեջ եւ Վաշինգտոնին կոչ է արել հրաժարվելու նման գործողություններից՝ միջադեպերից խուսափելու համար:
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ստորագրել է այն երեք օրինագծերից մեկը, որը մտնում էր դատական համակարգի բարեփոխման փաստաթղթերի փաթեթի մեջ:
Ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր Արիկ Մանուկյանը, որը նկարահանել է «Ընդհատված երգը» (2012) ֆիլմը, եղբոր հետ մեկնել է Դուբայ ծանոթների համար հարսանեկան տեսանյութ պատրաստելու համար: Դրոնով նախատեսված էր լրացուցիչ կադրեր նկարահանել Աբու Դաբիի մզկիթի ֆոնին, որն անվանակոչված է ի պատիվ ԱՄԷ հիմնադիր և առաջին նախագահ, շեյխ Զաեդ բեն Սուլթան ան Նահայանի պատվին:
Հնդկաստանի նոր նախագահ Ռամ Նաթ Քովինդը, որն ընտրվել է հուլիսի 17-ին, հուլիսի 25-ին երդում է տվել եւ պաշտոնապես ստանձնել պաշտոնը:
Яндекс.Такси-ի գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը կգլխավորի ռուս-ամերիկյան նոր համատեղ ընկերությունը, որը նախատեսում է ընդլայնել գործունեությունը Ռուսաստանում, և որոշ ԱՊՀ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը հուլիսի 24-ին ընդունեց Եվրոպական խորհրդարանի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների։