ԱՄՆ-ը հայտարարել է, որ կշարունակի օգնություն ցույց տալ Աֆղանստանին իր զորքերը դուրս բերելուց հետո
Միացյալ Նահանգները կշարունակի ֆինանսական եւ հումանիտար օգնություն ցույց տալ Աֆղանստանին Իսլամական Հանրապետությունից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո: Այդ մասին հայտարարել է Աֆղանստանի խնդրով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադը Der Spiegel հրատարակությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել է մայիսի 10-ի երեկոյան:
«Մենք չենք լքի Աֆղանստանը: Երբ (զորքերի) դուրսբերումն ավարտվի, մենք նոր գլուխ կբացենք մեր գործընկերությունում»,- նշել է Խալիլզադը: «Աֆղանստանը կգտնվի ամերիկյան եւ օտարերկրյա օգնության առաջին ստացողների թվում, որը ներառում է Աֆղանստանի անվտանգության ուժերը, օգնությունը զարգացման նպատակով եւ հումանիտար օգնությունը»,- հավելել է ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչը՝ նշելով, որ ամերիկացիների դաշնակիցները «նույն բանն են ասում»: Խալիզադն ըստ որում ընդգծել է, որ ԱՄՆ-ն առավելագույն ջանքեր կգործադրի՝ Աֆղանստանում բռնությունը դադարեցնելու համար:
«Բռնությունը վատ է, եւ մեր նպատական է օգնել դրան վերջ տալու հաշտության համաձայնագիր կնքելու միջոցով»,- արձանագրել է ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչը: Այդ համաձայնագրի բացակայության եւ ռազմական գործողությունների շարունակման դեպքում, Խալիզադի կարծիքով, իրարդությունը կարող է խիստ սաստականալ: «Մենք մեր կողմից ամեն բան կանենք, ինչ կարող եք, բացառությամբ այն բանի, որպեսզի կրկին չմասնակցենք պատերազմի, որպեսզի կանխենք նման սցենարի զարգացումը», հայտարարել է Խալիլզադը: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ ԱՄՆ-ը նախկինի պես ուշադրությամբ կհետեւի իրադարձությունների զարգացմանը: «Մենք կմնանք Աֆղանստանի լավ բարեկամները եւ կշարունակենք նրան աջակցել, ինչպես նաեւ պատրաստ կլինենք ապագայի այլընտրական տարբերակներին»,- եզրափակել է ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: