Բաժիններ՝

Բայդենը և Պուտինը պայմանավորվել են ընդլայնել երկխոսությունը սպառազինությունների նկատմամբ վերահսկողության շուրջ

ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի նախագահներ Ջո Բայդենը եւ Վլադիմիր Պուտինը համաձայնել են ընդլայնել քննարկումները սպառազինությունների նկատմամբ վերահսկողության շուրջ, եւ այժմ իրականացվում է բանավեճերի նման ձեւաչափի նախապատրաստում: Այդ մասին Զինաթափման շուրջ խորհրդաժողովում հայտնել է ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Վուդը։

«Նախագահ Բայդենը եւ նախագահ Պուտինը համաձայնել են ընդլայնել բանավեճերը մի ամբողջ շարք սպառազինությունների նկատմամբ վերահսկողության ռազմավարական կայունության եւ անվտանգության ներկայիս հարցերի շուրջ: Մենք այդպիսի բանավեճերի նախապատրաստման գործընթացում ենք»,-ասվում է Վուդի հայտարարության մեջ, որը զետեղված է Ժնեւում միջազգային կազմակերպություններին առընթեր ԱՄՆ-ի ներկայացուցչության կայքում:

Նա նշել է, որ ՌՀՍ-3 պայմանագրի (ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման եւ սահմանափակման վերաբերյալ) գործողության հինգ տարով երկարացումը ԱՄՆ-ին ժամանակ կտա (գործընկերների եւ դաշնակիցների հետ համագործակցության հարցում) ՌԴ-ի հետ միասին նման վերահսկողության հասնել, որը հաշվի կառներ ողջ ռուսաստանյան միջուկային սպառազինությունը, ներառյալ նոր ռազմավարական համակարգերը եւ ոչ ռազմավարական միջուկային սպառազինությունները: Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ՌՀՍ-3 պայմանագիրը ուժի մեջ է մտել 2011 թվականի փետրվարի 5-ին:

Այն նախատեսում է, որ կողմերից յուրաքանչյուրն իր միջուկային զինանոցները կրճատի այնպես, որպեսզի յոթ տարի անց եւ հետագայում սպառազինությունների միագումար քանակը չգերազանցի 700 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները, բալիստիկ հրթիռները՝ սուզանավերի եւ ծանր ռմբակոծիչների վրա, ինչպես նաեւ 1550 մարտագլխիկները եւ ծավալված ու չծավալված 800 արձակման կայանքները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս