Բաժիններ՝

Անտոնիո Գուտերեշը Մերձավոր Արևելքում անհապաղ դեէսկալացիայի կոչ է անում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խորապես մտահոգված է Պաղեստինի և Իսրայելի միջև լարվածության աճով և անհապաղ դեէսկալացիայի կոչ է անում: Այդ մասին բրիֆինգում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«Գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է պաղեստինյան օկուպացված տարածքում և Երուսաղեմում ստեղծված իրավիճակով, այդ թվում՝ Գազայի հատվածում էսկալացիայով, ինչպես նաև օկուպացված Արևելյան Երուսաղեմում իրավիճակով: Այդ աճող էսկալացիան պետք է անհապաղ դադարեցվի: Ներգրավված կողմերի հետ բոլոր մակարդակներում կապեր են հաստատվում, որպեսզի օգնենք ապաէսկալացիային»,- նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31