Բաժիններ՝

Իսրայելի զինվորականները հնարավոր են համարել ՀԱՄԱՍ-ի դեմ ցամաքային գործողությունը

Իսրայելի պաշտպանության բանակի հրամանատարությունը հայտարարել է, որ քննարկում է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների դեմ ցամաքային գործողության անցկացման հնարավորությունը: Այդ մասին հաղորդել է The Jerusalem Post-ը։

Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ պաղեստինցիները, իսրայելական կողմի հայտարարության համաձայն, ավելի քան 150 հրթիռ են արձակել Երուսաղեմի եւ Իսրայելի հարավի ուղղությամբ: Հրատարակության հաղորդագրության համաձայն, Իսրայելի պաշտպանության բանակը նախազգուշացրել է, որ քննարկում է պատասխանի բոլոր տարբերակները, ներռյալ ցամաքային գործողությունը:

Գնդակոծություններն անցկացվել են, երբ իսրայելացիները տոնակատարություն էին անցկացնում Երուսաղեմի օրվա կապակցությամբ: Այն հայտարարվել է 1967 թվականին Վեցօրյա պատերազմից հետո Երուսաղեմի արեւելյան մասն Իսրայելի հսկողության տակ անցնելու պատվին: Գնդակոծություններին ի պատասխան, Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսկվող Գազայի հատվածի ուղղությամբ: Իսրայելական կողմը հայտարարում է այդ գործողությունների հետեւանքով ութ զինյալների զոհվելու մասին: Իր հերթին պաղեստինյան կողմը պնդում է, որ Գազայի հատվածում զոհվել է 20 մարդ, ներառյալ ինը երեխա: Եվս 65 մարդ վիրավորվել են, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս