Բաժիններ՝

25 պաղեստինցիներ են զոհվել Գազայի հատվածին Իսրայելի հարվածների հետևանքով

Առնվազն 25 պաղեստինցիներ են զոհվել Գազայի հատվածին Իսրայելի բանակի հարվածների հետեւանքով: Մայիսի 11-ին այս տվյալները հայտնում է Dunya Al Watan նորությունների պորտալը՝ վկայակոչելով ափամերձ միջատարածքի առողջապահության նախարարությունը։ Ավելի վաղ գերատեսչությունը հայտնել էր, որ հարվածների ժամանակ վիրավորվել է107 պաղեստինցի:

Նշվել է, որ դրանց թվում կան ծանր վիրավորներ: Զոհվածների թվում, ինչպես նշում է առողջապահության նախարարությունը, կա ինը երեխա: Գազայի հատվածի ռմբակոծումը չի դադարել անցած ամբողջ գիշեր: Որոշ ժամանակ առաջ, ինչպես հայտնել են պաղեստինյան զանգվածային լրատվամիջոցները, իսրայելական կատերները գնդակոծման են ենթարկել միջատարածքի ափամերձ գոտին:

Դրա հետ միաժամանակ հարվածներ է հասցրել նաեւ մարտական օդուժը: Պաղեստինցի արմատականները պատասխանում են տասնյակ հրթիռների արձակմամբ հրեական պետության տարածք: Ինչպես ավելի վաղ հայտնել է Իսրայելի Պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Կոնրիկուսը, Գազայի հատվածից գիշերը Իսրայելի ուղղությամբ արձակվել է ավելի քան 200 հրթիռ, իսրայելացի զինվորականներն ի պատասխան խոցել են 140 ռազմական թիրախ՝ ոչնչացնելով Գազան վերահսկող ՀԱՄԱՍ խմբավորման, ինչպես նաեւ «Իսլամական ջիհադի» շուրջ 15 անդամների, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս