ԱՄՆ-ի նավը Հորմուզի նեղուցում նախազգուշական կրակոցներ է արձակել Իրանի կատերների պատճառով
ԱՄՆ-ի առափնյա պահպանության նավը Հորմուզի նեղուցում հարկադրված է եղել նախազգուշական կրակոցներ է արձակել, որպեսզի հեռացնի չափազանց մոտեցած Իրանի հեղափոխության պահապանների զորակազմի կատերները: Այդ մասին մայիսի 10-ին հաղորդել են արեւմտյան ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբիին:
եպազրույցի ժամանակ Քիրբին հայտարարել է, որ միջադեպը տեղի է ունեցել, երբ իրանական 13 կատերներ մինչեւ 450 մետր տարածությամբ մոտեցել են ամերիկյան վեց նավերից բաղկացած խմբին, որոնք ուղեկցել են Georgia տեսակի սուզանավը՝ զինված թեւավոր հրթիռներով: Արդյունքում ԱՄՆ-ի նավը 30 նախազգուշական կրակոցներ է արձակել հաստոցավոր գնդացիրից: Դրանից հետո իրանական կատերները հեռացել են այդ գոտուց, հավելել է Քիրբին: Հորմուզի նեղուցը Պարսից ծոցը միացնում է Օմանի ծոցի հետ, իսկ այնուհետեւ՝ բաց օվկիանոսի հետ: Նեղուցի հյուսիսային ափը պատկանում է Իրանին, հարավայինը՝ Արբական Միացյալ Էմիրություններին (ԱՄԷ), հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: