Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը Գերմանիայի թուրք քաղաքացիներին ուղղված նամակում, որը տպագրվել է գերմանական Bild թերթում, նշել է, որ Գերմանիան վերանայելու և փոխելու է Թուրքիայի հետ տարվող քաղաքականությունը:
Ցուցակում հայտնվել են մարդիկ, ովքեր կարողանում են ինքնուրույն պատրաստել ու տեղադրել պայթուցիկ սարքեր:
«Մեր կուսակցությունում կան բազմաթիվ քաղաքական գործիչներ, որոնք կարող են տարբեր հայտարարություններ անել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հայտարարության մասին՝ ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
Ադրբեջանական մամուլը փորձում էր մեր պատասխանները որպես հակառուսականության դրսևորում դիրքավորել, ակնհայտ է, որ դա քաղաքական մանիպուլյացիա է: Եթե նայում էինք՝ ուկրաինական հատվածն էլ օգտագործում էր էլի հայ-ռուսական հարաբերություններում լարվածություն մտցնելու համար՝ ասելով, որ հայերը շատ լավ պատասխան տվեցին ռուսներին: Հայերը պետք է այդ մանիպուլյացիաներին չենթարկվեն»:
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը քննարկել են Հարավային Կովկասում տարածաշրջանային իրավիճակին առնչվող հարցեր:
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 2.51%-ով և կազմել 45.77 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 2.68%-ով և կազմել 48.02 դոլար:
Լուսնի վրա առաջին անգամ ոտք դրած տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգի պայուսակը, որում նա դրել էր լուսնային գրունտի օրինակները, Sotheby”s-ի աճուրդում վաճառվել է 1.8 միլիոն ԱՄՆ դոլարով:
Վաշինգտոնում շարունակվում է զարգանալ նախագահ Դոնալդ Թրամփի մտերիմների եւ Ռուսաստանի միջեւ հնարավոր կապի հետաքննությունը: Այս ենթատեքստում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ երկրորդ հանդիպման մասին լուրը շարունակում է աղմուկ բարձրացնել:
«Փայլփլուն գլխագրերը, որ՝ «բլոգերին դատում են Արցախ այցելության համար», պարզունակ են, խնդիրը հասարակ է դարձվում, ինչը վնասում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, նրա վարկին և զբոսաշրջային ոլորտին։ Ես չէի չարաշահի նաև «ահաբեկչական ակտ» և այլ նման տերմիններ»։
Երուսաղեմում արդեն երրորդ օրն է, ինչ շարունակում են բախումները արաբ երիտասարդների և իսրայելական ոստիկանության միջև:
Սպիտակ Տան մամուլի խոսնակ Շոն Սպայսերը հրաժարական է տվել:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հերթական քայլը՝ ադրբեջանական զինուժի թիրախավորված գնդակոծությունների մասին միջազգային հանրությանը իրազեկելու ուղղությամբ։
2016 թվականին ԿԺԴՀ-ի տնտեսությունը ցույց է տվել 17 տարվա ընթացքում աճի ամենաբարձր տեմպերը՝ 3,9 տոկոս, չնայած միջազգային հանրկացության կողմից Փենյանի նկատմամբ գործող պատժամիջոցներին, վկայում են Հարավային Կորեայի Կենտրոնական բանկի (Կորեայի բանկի) զեկույցի տվյալները, որոնցից մջբերում է անում Ռյոնհապ գործակալությունը։
Կանզասի ազգային գվարդիայի մի խումբ ներկայացուցիչներ գտնվում են Հայաստանում` հայ հրշեջների հետ առաջին օգնության, փրկարարական մեթոդների կիրառման և վտանգավոր նյութերի հետ աշխատելու ուղղությամբ ուսուցում անցկացնելու նպատակով:
«Ադրբեջանն ակնհայտորեն չի ցանկանում կատարել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները։ Այդ մասին շատ հստակ չի ասում քաղաքական լեզվով, բայց բացահայտ ասում է քաղաքագետների միջոցով։ Մասնավորապես, քաղաքագետ, պատգամավոր Մուսաբեկովի հարցազրույցում հստակ ասվում էր, որ Ադրբեջանը պատրաստ չէ վստահության մեխանիզմների ձևավորմանը, քանի որ այդ դեպքում, ըստ նրանց, կամրանան հայկական կողմի դիրքերը։ Որքան շատ է համաշխարհային վերահսկումը, այնքան ավելի են ամրանում Հայաստանի դիրքերը։ Այդպես է մտածում պարոն Մուսաբեկովը, և ես նրա հետ համաձայն եմ»։
Իր հերթին դեսպան Միլսը շնորհավորել է Արմեն Աշոտյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ կարեւորել միջխորհրդարանական համագործակցության խորացումը:
«Մի բանաձև էր ընդունված Արցախի վերաբերյալ, երբ սկսվեց Արցախյան շարժումը, որ Արցախը պետք է ամեն ինչում լինի կատարյալ՝ նախագահական ընտրություններն այդ շարքի մեջ չի մտնում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը՝ խոսելով օրերս Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած նախագահական ընտրությունների մասին, որի արդյունքում երրորդ անգամ նախագահ վերընտրվեց Բակո Սահակյանը:
Գերմանիայի հակահետախուզությունն ունի տեղեկատվություն երկրի տարածքում թուրքական հատուկ ծառայությունների գործունեության ակտիվացման մասին, հաղորդել է Neue OsnabrՖcker Zeitung թերթը՝ վկայակոչելով Գերմանիայի Սահմանդրության պաշտպանության ֆեդերալ գերատեսչության ղեկավար Հանս Գեորգ Մաասենին։
Եվրամիությունը պատրաստ է օգնություն ցույց տալու Հունաստանին Կոս կղզում տեղի ունեցած եկրաշարժի հետեւանքների հաղթահարման համար:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ այսօր Սոչիում ՌԴ նախագահը հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Young Pioneer Tours տուրիստական ընկերությունը հաղորդել է ԱՄՆ-ի իշխանությունների կողմից ԿԺԴՀ ուղեւորությունների արգելք սահմանելու մասին, հայտարարությունը հրապարակվել է ընկերության կայքում։
Հրշեջ խմբերը մարել են Եգիպտոսի մայրաքաղաքի սրճարաններից մեկում կենցաղային գազի բալոնի պայթյունի հետեւանքով բռնկած կրակը:
Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունը կնախաձեռնի Ադրբեջանում երեք տարվա ազատազրկման դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինի փոխանցումը, եթե վերջինս նման խնդրանքով դիմի ՌԴ-ին:
Աֆղանստանի անվտանգության ուժերը վերջին օրն ամբողջ երկրում իրականացված գործողության ընթացքում 98 զինյալներ են ոչնչացրել, հաղորդել է Սինհուա գործակալությունը՝ վկայակոչելով պշտպանության նախարարությունը։
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անհայտ անձինք հարձակում են գործել ոստիկանական ավտոմեքենայի վրա:
Քուդիստանը չի կարող անկախ պետություն դառնալ, անգամ եթե հանրաքվեն կայանա, այդ տարածքը չի կարող առանձնանալ:
Մի քանի տասնյակ հազար մարդ է հուլիսի լույս 21-ի գիշերը մասնակցել բողոքի տարերային ցույցերին եւ հանրահավաքներին՝ դատական համակարգի վիճելի բարեվոխմանը հավանություն տալու՝ Լեհաստանի Սեյմի (խորհրդարանի ստորին պալատի) պատգամավորների որոշման դեմ։
Գերմանական հայտնի Bild պարբերականը հայտնում է, որ Գերմանիան որոշում է կայացրել առկախել Թուրքիայի հետ պաշտպանական ոլորտում ունեցած բոլոր նախագծերը:
Չինաստանի իշխանությունները հեղեղումների պատճառով տարհանել են երկրի հյուսիս-արևելյան Ցզիլին շրջանի ավելի քան 226 հազար բնակչի:
Կորեայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարությունը կրկին դիմել է ԿԺԴՀ-ին՝ երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցություններ վարելու առաջարկությամբ: