Հյուսիսային Կորեայում առաջին անգամ ցուցադրել են երկրի առաջնորդ Կիմ Չեն Ունի նկարված պաշտոնական դիմանկարը:
ԱՄՆ-ի հյուսիս-արեւելքում սկսվել է քվեարկությունը միջանկյալ ընտրություններում, որոնց արդյունքում վերընտրվելու են 100 սենատորներից 35-ը, ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները, նահանգների ու տարածքների 39 նահանգապետներ, ինչպես նաեւ նահանգների օրենսդրական ժողովների 6073 անդամներ, դատավորներ ու դպրոցական օկրուգների խորհուրդների անդամներ:
ՀՀ արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնակատար Կարեն Նազարյանը խորհրդարանում Եվրոպական ինտեգրման հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում անդրադառնալով եվրոպական երկրներում բնակվող հայերի՝ կարգավիճակի ձեռքբերման հետ կապված խնդիրներին, ինչպես նաև ԵՄ երկրների հետ վիզաների ազատականացման հարցերին, նշեց, որ այս պահին ՀՀ արտգործնախարարությունը չի կարող հստակ ասել, թե Եվրոպայում քանի հայ է բնակվում, որը չունի կարգավիճակ։
Անկանխատեսելիությունն այս պահին իրենից ներկայացնում է ռիսկի ամենամեծ գործոնը մոլորակի խաղաղության պահպանման համար:
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում էբոլա մահացու հեմոռագիկ տենդի վիրուսով վարակվածների թիվը հասել է 300-ի, 186 մարդ մահացել է:
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ իբն Սալման ալ Սաուդը նոյեմբերի 5-ին մասնակցել է Էր Ռիադում Աբդել Ազիզ թագավորի անվան գիտատեխնիկական կենտրոնի տարածքում հետազոտական միջուկային ռեակտորի կառուցումն սկսելու արարողությանը։
Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին հետկանչի գործընթացը չի քննարկվում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը՝ անդրադառնալով գերմանական մամուլի հրապարակումներին և հայկական մաֆիայի հետ դեսպանի առնչությանը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այն կարծիքին է, որ Եվրամիությանն անհրաժեշտ է պաշտպանվել Չինաստանից, Ռուսաստանից ու ԱՄՆ-ից:
Տնտեսության հաջողությունները կնպաստեն ամերիկացիների միավորմանը միջանկյալ ընտրություններից հետո ընկած ժամանակամիջոցում:
Ավելի քան 31 մլն ամերիկացիներ են վաղաժամկետ քվեարկել ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններում:
Ինդոնեզիայի իշխանությունները նոյեմբերի 6-ին սգո արարողություն են անցկացրել Lion Air ավիաընկերության ինքնաթիռի կործանման ենթադրյալ վայրում, ինքնաթիռ, որում եղել է 189 մարդ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի կարողանա Փարիզում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ լիարժեք հանդիպում անցկացնել Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին նվիրված միջոցառումների հագեցած գրաֆիկի պատճառով:
ՌԴ Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Կեմերովոյի մարզի Յուգրա քաղաքում տեղի ունեցած հրդեհի վայրից, որն ութ մարդու կյանք էխլել, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Իրանի մի շարք ատոմային օբյեկտների դեմ պատժամիջոցներ չկիրառելու ԱՄՆ-ի որոշումը ժամանակավոր միջոց է, որը թույլ է տալիս վերահսկել Թեհրանի՝ միջուկային ծրագրի հետ կապված գործողությունները:
ԱՄՆ-ում նոյեմբերի 6-ին կանցկացվեն միջանկյալ ընտրություններ, որոնց արդյունքում վերընտրվելու են 100 սենատորներից 35-ը, ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները, նահանգների ու տարածքների 39 նահանգապետներ, ինչպես նաեւ նահանգների օրենսդրական ժողովների 6073 անդամներ, դատավորներ ու դպրոցական օկրուգների խորհուրդների անդամնե։
ԱՄՆ-ի եվրասիական տարածաշրջանի գծով փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը պատասխանել է «Ամերիկայի Ձայնի» հարցերին:
Ազգային մշակման եւ կառուցման «Արիհանթ» առաջին հնդկական ատոմային սուզանավը, որը զինված է միջուկային բալիստիկ հրթիռներով, հաջողությամբ ավարտել է առաջին պարեկային նավարկությունը:
«Աստանայում նոյեմբերի 8-ին, ամենայն հավանականությամբ, ՀՀ ներկայացուցիչը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կրկին չի ստանձնի, քանի որ Խաչատուրովի հետ տեղի ունեցածը լուրջ հարված էր կազմակերպության հեղինակությանը»:
Երգչուհի Ջանեթ Ջեքսոնը MTV Europe Music Awards մրցանակի պարգեւատրման արարողությանը, որը կայացել է Բիլբաոյում (Իսպանիա), հանդես է եկել կանանց իրավունքների պաշտպանությամբ։
Ту-154М ինքնաթիռը, որով նախկինում երթևեկում էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, կհանվի վաճառքի:
Գլոբալացումը եւ փոխգործակցությունը չորրորդ ինդուստրիալ հեղափոխության ժամանակաշրջանում կդառնա Համաշխարհային տնտեսական համաժողովի (WEF) հիմնական թեման, որը 2019 թվականի հունվարի 22-ից մնչեւ 25-ը տեղի կունենա Շվեյցարիայի Դավոս քաղաքում:
Վաշինգտոնի իշխանությունները կքննարկեն դաշնային եւ տեղական ընտրություններում ընտրական տարիքը մինչեւ 16 նվազեցնելու հնարավորությունը:
Չինաստանի տնտեսական փոխակերպումը փոխել է ոչ միայն երկրի ներքին կյանքը, այլեւ ամբողջ համաշխարային տնտեսությունը:
Իտալիայի Նախարարների խորհրդին կից Քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտը մտադիր է դիմել Եվրամիության (ԵՄ) Համերաշխության հիմնադրամին՝ հեղեղումների հետեւանքների վերացման նպատակով նյութական օգնություն ստանալու համար:
ԱՄՆ-ի վարչակազմը պետք էհարգի միջազգային իրավունքի շրջանակներում Իրանի հետ տնտեսական համագործակցություն վարելու Չինաստանի իրավունքը:
Չինաստանի կողմից ներմուծվող ապրանքների եւ ծառայությունների ընդհանուր ծավալն առաջիկա 15 տարում կգերազանցի 40 տրիլիոն դոլարը:
Ինդոնեզիայի տրանսպորտում անվտանգության ազգային կոմիտեն ավստրալացի մասնագետների օժանդակությամբ կարողացել է տվյալներ ստանալ Ինդոնեզիայում կործանված Boeing-737-ի ինքնագրիչից:
87 տարեկան հասակում ֆրանսիական Մեժեւե քաղաքում վախճանվել է Ալեն Շեւալիեն՝ պերճանքի առարկաների արտադրության Louis Vuitton Moet Hennessy (LVMH) միջազգային կոնցեռնի համահիմնադիրներից մեկը:
ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ունը եւ Կուբայի Պետխորհրդի եւ Նախարարների խորհրդի ղեկավար Միգել Դիաս Կանել Բերմուդեսը բանակցություններ են վարել Փհենյանի «Փեքվավոն» պատվավոր հյուրերի նստավայրում:
Իսրայելցի ուժայինները լույս նոյեմբերի 5-ի գիշերը 17 պաղեստինցիների են ձերբակալել Հորդանան գետի Արեւմտյան ափին, որոնք փնտրվում էին ահաբեկչական գործունեությանը մեղսակցության կասկածանքով: