Եվրախորհրդի ղեկավարը հանդես է եկել միջուկային զինաթափման ինստիտուտների ամրապնդման օգտին
Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը մայիսի 13-ին Ճապոնիայի Հիրոսիմա քաղաք կատարած իր այցի ընթացքում հայտարարել է համաշխարհային այն ինստիտուտների պաշտպանության եւ ամրապնդման օգին, որոնք զբաղվում են միջուկային զինաթափման խնդիրներով: Ելույթը հեռարձակվել է քաղաքական գործչի Twitter-ում։
«Մենք ունենք միջազգային կանոններ եւ միջուկային զինաթափման եւ սպառազինությունների վերահսկողության գլոբալ ինստիտուտներ: Մենք պետք է պաշտպանենք եւ ամարպնդենք դրանք՝ խաղաղություն եւ անվտանգություն ապահովելու համար»,- ասել է նա:
Միշելը նաեւ հանդես է եկել այն պնդմամբ, թե աշխարհում անվտանգության հետ կապված իրադրությունը գտնվում է սպառնալիքի ներքո, այդ թվում Ուկրանիայում ՌԴ-ի հատուկ ռազմական գործողության եւ ԿԺԴՀ-ի հրթիռային փորձարկումների պատճառով:
Եվրախորհրդի ղեկավարը Հիրոսիմա է այցելել Ճապոնիա կատարած իր այցի շրջանակներում: Մայիսի 12-ին Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ մասնակցել է Ճապոնիա – Եվրամիություն գագագաթնաժողովին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: