Պայթյուն է տեղի ունեցել Սլովենիայի քիմիական գործարանում
Մայիսի 12-ի առավոտյան պայթյուն է տեղի ունեցել Սլովենիայի հարավի Կոչեւյե քաղաքի Մելամին քիմիական գործարանում, հրդեհը հաջողվել է մարել:
Այդ մասին ասված է «Թվիթերում» հանրապետության կառավարության էջում հրապարակված հաղորդագրության մեջ: «Տուժել է ավելի քան 20 մարդ, երկուսը լուրջ այրվածքներ են ստացել եւ տեղափոխվել Լյուբլյանայի բժշկական հաստատություն: Շենքը խիստ տուժել է, պայթյունի հետեւանքով վնասվել են հարակից տարածքի շենքերի լուսամուտները»,- ասված է հաղորդագրության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-: