Բալթիկ ծովը կդառնա ՆԱՏՕ-ի ծով. Լատվիայի ԱԳ նախարար
Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկեւիչսը, խոսելով ՆԱՏՕ-ի վերաբերյալ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի պլանների մասին, հայտարարել է, որ Բալթիկ ծովը կդառնա դաշինքի ծով։
«Բալթիկ ծովը կդառնա ՆԱՏՕ-ի ծով»,-Ռինկեւիչսը հայտարարել է Financial Times թերթին տված հարցազրույցում:
Ֆինլանդիայի նախագահը եւ կառավարության ղեկավարը մայիսի 12-ին արած համատեղ հայտարարության մեջ հաղորդել են, որ երկիրը պետք է անհետաձգելիորեն ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ ներկայացնի: ԶԼՄ-ների տվյալներով՝ Ֆինլանդիան, ինչպես նաեւ Շվեդիան, պլանավորում են Հյուսիսատլանտյան դաշինքին հայտ ներկայացնել երկուշաբթի օրը՝ մայիսի 16-ին:
«Սա շատ հստակ ուղերձ է այն մասին, որ Եվրոպայի հյուսիսային մասը ՆԱՏՕ-ի տարածք է: Գործնական, քաղաքական բոլոր տեսակետներից եւ անվտանգության դիրքերից ավելի հուսալի կլիներ»,-հրատարակությանը տված այսպիսի մեկնաբանությամբ հանդես է եկել Լիտվիայի ԱԳ նախարար Գամբրելյուս Լանդսբերգիսը:
Իր հերթին Էստոնիայի ԱԳ նախարար Էվա Մարիա Լիյմետսը նշել է, որ Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին նշանակում է, որ դաշինքն ինքն «զգալիորեն ուժեղացված կլինի եւ միեւնույն ժամանակ կմրապնդի անվտանգությունը Եվրոպայի հյուսիսում եւ Բալթիկ ծովի տարածաշրջանում»:
Նախարարները նշել են, որ ե՛ւ բալթյան երկրները, ե՛ւ ՆԱՏՕ-ն օգուտ կստանան Ֆինլանդիայի ու Շվեդիայի ուժեղ բանակից եւ ամերիկյան ինքնաթիռների ֆիննական պարկից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: