ԱՄՆ-ն Ուկրաինային միջուկային զենք չի մատակարարի
ԱՄՆ-ն թույլ չի տալիս Ուկրաինա միջուկային զենք մատակարարելու հնարավորությունը, այդ մասին խոսք լինել չի կարող: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը:
«ԱՄՆ-ն Ուկրաինային օգնություն է ցուցաբերում անվտանգության ոլորտում ՝ սպառազինություն մատակարարելով, սակայն, ինչ վերաբերում է միջուկային զենքի մատակարարմանը, այդ մասին խոսք անգամ չի կարող գնալ», – ասել է Դոնֆրիդը ԱՄՆ Կոնգրեսի Սենատում կայացած լսումների ժամանակ, որը նվիրված էր Ուկրաինային լրացուցիչ օգնություն ցուցաբերելուն: