Բաժիններ՝

Սիրիայում հրթիռակոծության հետևանքով զոհվել է 10 զինծառայող

Սիրիայում ռազմական ավտոբուսի ուղղությամբ հրթիռակոծության հետևանքով 10 զինծառայող է զոհվել, ևս 9-ը վիրավորվել է հյուսիս-արևմուտքում: Այս մասին հայտնել է SANA պետական լրատվական գործակալությունը:

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել ապստամբների վերահսկողության տակ գտնվող տարածքում՝ Թուրքիայի սահմանին մոտ

Զինյալները ավտոբուսը թիրախավորել են հակատանկային հրթիռով, այլ մանրամասներ չեն հայտնել:

Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը հայտնել է, որ հարձակումն իրականացրել են ընդդիմադիր զինյալները և, որ զոհերի թիվը հավանաբար կաճի:

Նշվում է, որ թուրքական ուժերը, որոնք աջակցում են որոշ ապստամբ խմբերի, տեղակայվել են ապստամբների վերահսկողության տակ գտնվող տարածքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031