Մահացել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Խալիֆա բեն Զայիդ Ալ Նահայանը
73 տարեկան հասակում մահացել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ Խալիֆա բեն Զայիդ Ալ Նահայանը: Մայիսի 13-ին այդ մասին հայտնել է երկրի WAM լրատվական գործակալությունը։
«Նախագահի գործերի նախարարությունն ԱՄԷ-ի ժողովրդին, արաբ եւ իսլամական ազգերին եւ ամբողջ աշխարհին հայտարարում է ազգի աջաջնորդ, նրա հովանավոր, Նորին Բարձրություն շեյխ Խալիֆա բեն Զայիդ Ալ Նահահանի, պետության նախագահի մահվան մասին, որը վախճանվեց այսօր՝ ուրբաթ օրը, մայիսի 13-ին»,- ասված է հրապարակված հաղորդագրության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: