
Ուկրաինան պատրաստ է առանց վերջնագրերի Մոսկվայի հետ բանակցությունների. Կուլեբա

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Կիևը պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցությունների, սակայն չի ընդունի ռուսական կողմի վերջնագրերը։
Այս մասին Կուլեբան հայտարարել մայիսի 12-ին գերմանական «Die Welt» թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է Գերմանիա կատարած այցի ժամանակ։
«Մենք պատրաստ ենք բանակցությունների, սակայն մենք պատրաստ չենք ընդունել ռուսական վերջնագրերը»,- ասել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը՝ ընդգծելով, որ եթե իրավիճակը սրվի, Կիևը պատասխան հարված կհասցնի։
Միաժամանակ Կուլեբան պնդել է, որ Ռուսաստանի Դաշնությունը չի ցանկանում նստել բանակցությունների սեղանի շուրջ, այլ մտադիր է շարունակել ռազմական գործողությունները։ «Իրական խնդիրն այն է, որ Ռուսաստանը պատրաստ չէ իրական և բովանդակալից բանակցություններ վարել»,- ասել է Ուկրաինայի ԱԳ նախարարը։