Թրյուդն Մակրոնի հետ քննարկել է Ուկրաինայի իրադրության հետեւանքները
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն մայիսի 12-ին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այդ մասին ասված է Կանադայի կառավարության ղեկավարի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ խոսք է գնացել այդ թվում Ուկրաինայի իրադրության «գլոբալ հետեւանքների» մասին, «առանձնապես էներգակիրների գների եւ պարենային անվտանգության համար»: Զրուցակիցները պայմանավորվել են «երկկողմ եւ բազամակողմ ուղիներով հետագա համագործակցության շուրջ այդ մարտահրավերների համակարգված պատասխանի համար՝ առավել խիստ տուժած (պետություններին) օգնելու նպատակով, հատկապես Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում»:
Թրյուդոն եւ Մակրոնը նաեւ քննարկել են Ուկրաինայի իրադարձությունները եւ «համաձայնության են եկել ուկրաինական կողմի հետագա աջակցության համար գործընկերների եւ դաշնակիցների հետ համակարգումը շարունակելու անհրաժեշտության վերաբերյալ», հաղորդել է ՏԱՍՍ-ը: