Կիմ Չեն Ընը համավարակի սկզբից ի վեր առաջին անգամ հայտնվել է բժշկական դիմակով
Հյուսիսային Կորեայի պետական ԶԼՄ-ներում առաջին անգամ կադրեր են հրապարակվել, որտեղ ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընը բժշկական դիմակով է: Այդ մասին հաղորդել է «Ռյոնհապ» հյուսիսկորեական գործակալությունը:
Գործակալությունը Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռուստատեսության սյուժեից կադր է զետեղել մայիսի 12-ին ԿԺԴՀ-ի Աշխատանքային կուսակցության քաղբյուրոյի ութերորդ նիստի մասին, որտեղ Կիմ Չեն Ընին ցուցադրել է սպիտակ-երկնագույն բժշկական դիմակով:
«Նախագահ Կիմ Չեն Ընը դիմակը հանել է նիստի ընթացքում իր ճառի ժամանակ եւ այն դրել սեղանին: Սա առաջին անգամն է, երբ Կիմ Չեն Ընին ցուցադրել են դիմակով»,-ՌԻԱ Նովոստին հատված է մեջբերում գործակալության հրապարակումից:
Ավելի վաղ Հյուսիսային Կորեայի պետական ԶԼՄ-ներում առաջին անգամ տեղեկատվություն է հայտնվել համավարակի սկզբից ի վեր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի մասին:
Ճշտվում է, որ հաստատել է «ստելս-օմիկրոն» շտամը: Ավելի վաղ ռադիո Sputnik-ը հաղորդել է, որ ամերիկացի գործարար Բիլ Գեյթսը նախազգուշացրել է կորոնավիրուսի վտանգավոր շտամների առաջացման հավանականության մասին: