
Ռումինիայում հայտնաբերվել են ուկրաինական անօդաչու թռչող սարքի բեկորներ

Ռումինիայի տարածքում հայտնաբերվել են Ուկրաինայի զինված ուժերին պատկանող անօդաչու թռչող սարքի բեկորներ: Այս մասին տեղեկացնում է «Ռեգնում»-ը: Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ ուկրաինական նշումներով «Bayraktar» անօդաչու թռչող սարքը հայտնաբերվել է Ռումինիայի ռազմածովային ուժերի անձնակազմի կողմից երկրի արևելքում գտնվող Սուլինա նավահանգստային քաղաքի մոտ։
Ներկայում Ռումինիայի համապատասխան գերատեսչությունը հետաքննում է դեպքը՝ պարզելու, թե այդ բեկորները ինչ հանգամանքներում են հայտնվել Ռումինիայի տարածքում։ Հետաքննության արդյունքների մասին ուկրաինական կողմը կտեղեկացվի ավարտից հետո։