Բաժիններ՝

G7-ի բոլոր երկրները հավանություն են տվել հաջորդ գագաթնաժողովը Հիրոսիմայում անցկացնելու գաղափարին

Յոթի խմբի (G7) բոլոր երկրները հավանություն են տալիս հաջորդ գագաթնաժողովը Ճապոնիայի Հիրոսիմայում անցկացնելու գաղափարին: Մայիսի 23-ին այդ մասին լրգրողներին հայտնել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն:

«Մենք նախապես ստացել ենք G7-ի բոլոր երկրների հավանությունը»,- նշել է նա:

Ավելի վաղ եկող տարի «յոթնյակի» գագաթնաժողովը Հիրոսիմայում անցկացնելու մտադրության մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան: Նա ընդգծել է, որ առաջիկա գագաթնաժողովի կարեւոր թեմա կդառնա միջուկային զենքի կիրառման սպառնալիքների անթյուլատրելիությունը:

«Չկա ավելի հարմար վայր նման քննարկման համար, քան Հիրոսիման»,- հայտարարել է վարչապետը ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում, որը նույնպես հավանություն է տվել Կիսիդայի ընտրությանը:

Հիրոսիմայի եւ Նագասակիի ատոմային ռմբակոծումներն իրականացվել են ԱՄՆ-ի զինված ուժերի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենավերջում: Դրանց պաշտոնական նպատակն է հարապարակվել Ճապոնիայի կայսրության կապիտուլացման արագացումը:

Այդ գրոհները դարձել են մարդկության պատմության մեջ միջուկային զենքի մարտական կիրառման միակ օրինակը: Միացյալ Նահանգնեը մինչեւ հիմա չի ընդունում իր բարոյական պատասխանատվությունը ատոմային ռմբակոծումների համար՝ դրանք արդարացնելով ռազմական անհրաժեշտությամբ:

2016 թվականին Հիրոսիմայում տեղի է ունեցել G7-ի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը: Նույն տարում քաղաք է ժամանել Բարաք Օբաման՝ դառնալով ԱՄՆ-ի առաջին գործող նախագահը, որն այցելել է Հիրոսիմա: Այնտեղ նա, մասնավորապես, եղել է Խաղաղության թանգարանում եւ հանդիպել ատոմային ռմբակոծումը տեսած ճապոնացիների հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս