Տոկիոյում սկսվեց Quad-ի ղեկավարների գագաթնաժողովը
Անվտանգության քառակողմ երկխոսության (Quad), որին մասնակցում են Ճապոնիան, ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Ավստրալիան, երկրորդ անմիջակա գագաթնաժողովը մայիսի 24-ին սկսվել է Տոկիոյում: Գագաթնաժողովի բացման կադրերը ցուցադրել է Ազգային հանրային հեռուստատեսությունը։
«Ես ուրախ եմ Տոկիոյում ղջունելու ԱՄՆ-ի, Հնդկաստանի եւ Ավստրալիայի ղեկավարներին Quad-ի գագաթնաժողովում»,- ողջույնի խոսքում ասել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան: «Մենք հանդես ենք գալիս հանուն բաց եւ ազատ Հնդկա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կառուցման: Տրամադրված ենք տարածաշրջանում լայն համագործակցության, մասնավորապես Հարավ – արեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի երկրների հետ ընդհանուր խնդիրների քննարկման համար»,- ընդգել է Ճապոնիայի կառավարության ղեկավարը:
Դրանց թվում նա նշել է կլիմայի փոփոխության, օվկիանոսի վիճակի հարցերը եւ հումանիտար խնդիրները: Անդրադառնալով Ուկրաինայի իրադրությանը՝ Ճապոնիայի վարչապետը հավաստել է, որ ՌԴ-ի գործողությունները դարձան «ուղղակի մարտահրավեր ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքներին» եւ ընդգծել է որ չի կարելի «նման իրադարձությունների կրկնություն թույլ տալ Հնդկա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»: Իր ողջոյնի ելույթի ընթացքում Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն ընդգծել է «քառյակի» շջանակներում համագործակցության կարեւորությունը եւ նշել, որ Quad-ում Ավստրալիայի առաջնահերթությունները կդառնան անվտանգության հարցերը եւ պայքարը կլիմայի գոլբալ փոփոխության դեմ, որին դիմակայելն առանձնապես կարեւոր է կղզի պետությունների համար: «Quad-ի մակարդակում մեր փոխադարձ համագորակցության շնորհիվ ամրապնդվում է ազատ, բաց եւ ներառական Հնդկա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը. դա ընդհանուր նպատակ է մեզ բոլորս համար,- ասել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին:- Մեր փոխադարձ վստահությունը եւ մեր վճռականությունը նոր եռանդ եւ խանդավառություն են տալիս ժողովրդավական տեություններին»: Նա հավելել է, որ Quad-ը ոչ մեծ ժամանկամիջոցում կաեւոր տեղ է զբաղեցրել աշխարհում: «Մեր գործընկերությունը վճռական նշանակություն ունի մեր նպատակներին հասնելու համար: (…) Մեզ շատ աշխատանք է սպասում տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահմանման, այս եւ ապագա համավարակների հակազդման, կլիմայական ճգնաժամի դեմ պայքարի (…), այն բանի ապահովման ուղղությամբ, որպեսզի ապագայի տեխնոլոգիաները կարգավորվեն մեր արժեքներին համապատասխան»,- ընդգծել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը: Նա նաեւ հայտարարել է, որ ԱՄՆ-ի իշխանությունները կխգործակցեն գործընկերների հետ Ուկրաինայի շուրջ իրադության պատճառով պարենային ճգնաժամի հակազդման գործում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: