
Ուկրաինայից Ռումինիա մուտք գործած փախստականների թիվը գերազանցել է 1 միլիոնը

Ուկրաինայի ավելի քան մեկ միլիոն քաղաքացի է Ռումինիա մուտք գործել փետրվարի 24-ից ի վեր: Այդ մասին հաղորդել է երկրի սահմանապահ ոստիկանության մամուլի ծառայությունը:
«Մեկ օրում սահմանային անցումով ազգային մակարդակով Ռումինիա է մուտք գործել Ուկրաինայի 7903 քաղաքացի: Այդ ճգնաժամի սկսվելուց ի վեր ազգային մակարդակով Ռումինիա է մուտք գործել Ուկրաինայի 1 միլիոն 003 հազար 243 քաղաքացի»,-ասվում է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Ռումինիայի սահմանապահ ոստիկանության կայքում:
Ռուսաստանը ռազմական գործողությունն Ուկրաինայում սկսել է փետրվարի 24-ի առավոտյան: Նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ իր նպատակը «մարդկանց պաշտպանելն է, որոնք ութ տարի շարունակ ծաղրանքների, ցեղասպանության են ենթարկվում Կիեւի ռեժիմի կողմից»:
Դրա համար, նրա խոսքով՝ պլանավորվում է «ապառազմականացում, դենացիֆիկացում անցկացնել Ուկրաինայում», դատի տալ պատերազմական բոլոր հանցագործներին, Դոնբասի «խաղաղ բնակիչների դեմ արյունոտ հանցագործությունների» համար պատասխանատուներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: