Բաժիններ՝

Կանադայում 10 մարդ է զոհվել ամպրոպային տեղատարափների պատճառով. CTV

Առնվազն 10 մարդ ամպրոպային տեղատարափների զոհ է դարձել, որոնք անցած հանգստյան օրերին մոլեգնել են կանադական Քվեբեկ եւ Օնտարիո ամենախտաբնակ նահանգներում: Այդ մասին հաղորդել է CTV հեռուստաալիքը: Տեղի հազարավոր բնակիչներ առանց էլեկտրականության են մնացել այն բանից հետո, երբ քամու հզոր պոռթկումներն այս տարածաշրջաններում տապալեցին ծառեր եւ էլեկտրահաղորդման գծեր:

Տեղի էներգաընկերությունները կանխատեսում են, որ էլեկտրամատակարարման վերականգնումը կարող է մի քանի օր տեւել հսկայական թվով տուժած սպասարկյալների եւ վնասի պատճառով, որը հասցրել է փոթորիկը: Վերջին տեղեկատվության համաձայն, ինը մարդ մնացել է տապալված ծառերի տակ, Կանադայի սեւ մեկ բնակիչ զոհվել է նավակի շրջվելու հետեւանքով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս