ԱՄՆ-ը միջնորդ է հանդես գալիս Եգիպտոսի, Իսրայելի և Սաուդյան Արաբիայի բանակցություններում. Axios
ԱՄՆ-ը «գաղտնի միջնորդ» է հանդես գալսի Եգիպտոսի, Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ բանակցություններում: Մայիսի 24-ին այդ մասին հաղորդել է Axios պորտալը՝ վկայակոչելով աղբյուրներ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի վարչակազմերում։ Նշվում է, որ բանակցությունների հաջող ավարտը կարող է դառնալ «Սաուդյան Արաբիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների նորմալացման առաջին քայլը»:
Axios-ը պարզաբանում է, որ առաջադրված նպատակին հասնելու համար անհրաժեշտ է ավարտել Կահիրեի կողմից անմարդասնակ Տիրան եւ Սանաֆիր կղզիների հանձնումն էր Ռիադին Սաուդյան Աբարբիայի եւ Եգիպտոսի միջեւ Տիրան նեղուցում: Նեղուցը ռազմավարական նշանակություն ունի, քանի որ ելք է Կարմիր ծով Հորդանանի Աքաբա նավահանգստից եւ Իսրայելի Էյլաթ նավահանգստից:
Պորտալի տեղեկատվությամբ՝ ԱՄՆ-ի վարչակազմում «կարծում են, որ համաձայնության ձեռքբերումը կօգնի ամրապնդելու կողմերի միջեւ վստահության մակարդակը եւ նպաստելու ջերմ հարաբերությունների հաստատմանն Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ»: Ենթադրվում է, որ բանակցություններում հաջողությունը նաեւ կօգնի նվազեցնելու լարվածությունը Վաշինգտնի եւ էր Ռիադի հարաբերություններում: Axios-ը ճշտում է, որ կոնսուլտացիաները շաունակվում են, եւ Սպիտակ տունը մտադիր է համաձայնության հասնելու մինչեւ Մերձավոր Արեւեք ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի ուղեւորությունը, որը պլանավորված է հունիսի վերջին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: