Գուտերեշը զգուշացնում է նոր «սառը պատերազմի» վտանգի մասին
Աշխարհը կանգնած է նոր «միջուկային երանգով» սառը պատերազմի և ծայրահեղ ազգայնականության պայթյունավտանգ աճի սպառնալիքի առաջ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը վկայակոչելով՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հայտարարությանը։
«Մերձավոր Արևելքից մինչև լուրջ միջուկային երանգով նոր «սառը պատերազմի» սպառնալիք, ահաբեկչությունից և ներքին վեճերից հնագույն դժգոհությունների շուրջ, մինչև ծայրահեղ ազգայնականության պայթյուն, որն անտեսում է հիմնական ճշմարտությունը, որ միջազգային լուծումները միշտ լավագույնն են ազգային շահերի համար․ այս մարտահրավերներից յուրաքանչյուրը դարձել է մեր աշխարհի բաժանման ևս մեկ նշան»,- ասաց նա։
Աշխարհին սպառնացող այլ սպառնալիքների թվում Գուտերեշը նշել է կլիմայի փոփոխությունը, աճող սոցիալական անհավասարությունը, սովի և հիվանդությունների տարածումը: «Որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար, ես պետք է ձեզ ասեմ, որ դուք մուտք եք գործում վտանգներով լի աշխարհ: Մենք բախվում ենք հակամարտությունների և բաժանումների այնպիսի մասշտաբների, որոնք չեն երևացել տասնամյակների ընթացքում՝ Եմենից Սիրիա, Եթովպիայից մինչև Սահել», – ասել է նա։ Հատուկ անդրադարձել է ուկրաինական հակամարտությանը, որը, նրա խոսքերով, «մեծ տառապանք, ավերածություններ և մահ է պատճառում»։