Հնդկաստանը հաղորդել է կորոնավիրուսի BA.4 և BA.5 տարատեսակներով վարակման երկու դեպքի մասին
SARS-CoV-2 գենոմիկայի հնդկական կոնսորցիումը (INSACOG) հաղորդել 1 երկրում կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի BA.4 եւ BA.5 տարատեսակներով երկու հիվանդացածների մասին:
«Թամիլնադի նահանգից տասնիննամյա մի կին վարակվել է SARS-CoV-2 վիրուսի BA.4 տարատեսակով: Հիվանդի մոտ ի հայտ են եկել միայն թեթեւ կլինիկական ախտանշաններ, եւ նրա լիովին պատվաստված է եղել: Հիվանդի անամնեզում ճամփորդություններ չեն եղել… Թելանգանի նահանգից 80-ամյա մի տղամարդ SARS-CoV-2 վիրուսի BA.5 տարատեսակի դրական արդյունք է տվել: Նրա մոտ ի հայտ են եկել միայն թեթեւ կլինիկական ախտանշաններ, եւ նա լիովին պատվաստված է եղել:
Հիվանդի անամնեզում ճամփորդություններ չեն եղել»,-ասվում է կոնսորցիում հաղորդագրության մեջ: Որպես նախազգուշացան միջոց անցկացվում է BA.4-ով եւ BA.5-ով ախտահարվածների շփումների վերահսկում, հաղորդել է կոնսորցիումը:
«Օմիկրոն» շտամը դարձել է այս տարվա հունվարին Հնդկաստանում կորոինավիրուսի երրորդ ալիքի պատճառ: COVID-ով հիվանդների առավելագույն օրական աճն այդ ալիքի ժամանակ կազմել է 347,2 հազար մարդ: Հիվանդների թիվն սկսել է նվազել արդեն փետրվարին, իշխանությունները դա կապում են կորոնավիրուսի դեմ պատվաստման ծրագրի անցկացման հետ: Հնդկաստանն աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում COVID-19-ի հայտնաբերված դեպքերի թվով:
Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն, ընդհանուր առմամբ 2020 թվականի մարտից, երբ երկրում սկսել է համավարակը, ախտահարվածների ընդհանուր թիվը գերազանցել է 43,1 միլիոնը, ապաքինվել է ավելի քան 42,5 միլիոն, մահացել է ավելի քան 524 հազար մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: