
Բայդենը 12 երկրների հետ համատեղ գործարկել է Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական կառույցը

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Հարավային Կորեա եւ Ճապոնիա կատարած ուղեւորության ժամանակ տարածաշրջանի 12 երկրների հետ համատեղ գործարկել է «Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական կառույցը» (IPEF):
Այդ մասին մայիսի 23-ին հաղորդել են Սպիտակ տանը: «IPEF-ը կամրապնդի մեր կապերն այս ամենախոնավ տարածաշրջանում՝ առաջիկա տասնամյակում տեխնոլոգիական ինովացիաներին եւ գլոբալ տնտեսությանը վերաբերող զարգացումը սահմանելու համար: Համակարգն ավելի հաստատուն, ազնիվ եւ կայուն տնտեսություն կստեղծի ընտանիքների, աշխատողների եւ բիզնեսի համար ԱՄՆ-ում եւ Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»,-ասվում է հայտարարության մեջ, որը հրապարակվել են Սպիտակ տան կայքում:
Կառույցը գործարկել են Ավստրալիայի, Հնդկաստանի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Նոր Զելանդիայի եւ այլ երկրների հետ համատեղ: Կառույցի նպատակը, ինչպես նշում է Սպիտակ տունը, գործընկեր երկրների միջեւ տնտեսական շփումների ուժեղացումն է, այդ շփումները կայուն եւ արդարացի դարձնելը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: