Բաժիններ՝

Աշխարհում փախստականների և ներքին տեղահանվածների թիվը գերազանցել է 100 միլիոնը

Աշխարհում փախստականների եւ նեքին տեղահանված անձանց թիվը, որոնք լքել են իրենց տները զինված հակամարտությունների, բռնության եւ հետապնդումների պատճառով, առաջին անգամ գերազանցել է 100 միլիոնը: Մայիսի 23-ին այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի Փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչությունը։

«Այն մարդկանց թիվն, ովքեր հարկադրված են եղել փախչելու հակամարտություններից, բռնությունից եւ հետապնդումներից, գերազանցել է 100 միլիոնի շշմեցուցիչ նշագիծն ամբողջ պատմության մեջ առաջին անգամ»,- նշել են ՄԱԿ-ի վարչությունում:

Գերատեսչությունում պարզաբանել են, որ 2021 թվականի վերջին «աշխարհում հարկադիր տեղահանված մարդկանց թիվն աճել է մինչեւ 90 միլիոն բռնության նոր ալիքների կամ ձգձգվող հակամարտությունների պատճառով այնպիսի երկրներում, ինչպիսիք են Աֆղանստանը, Բուրկինա Ֆասոն, Կոնգոյի Դեմոկրատական Հարապետությունը, Մյանման, Նիգերիան եւ Եթովպիան»: Բացի դրանից, 2022 թվականին Ուկրաինայի իրադարձությունները հանգեցրեցին «8 միլիոն մարդու տեղահանման այդ երկրի ներսում, նաեւ արձանագրվել էավելի քան 6 միլիոն փախստական»:

«Հարյուր միլիոնը դաժան թիվ է, որը միաժամանակ սթափեցուցիչ է եւ անհանգստություն հարուցող: Դա ռեկորդ է, որը երբեք չպետք է սահմանվի»,- հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների գործերով գերագույն կոմիսար Ֆիլիպո Գրանդին: Նա հիշեցրել է, որ հումանիտար օգնությունը փախստականներին եւ ներքին տեղահանված անձանց իրենից ներկայացնում է խնդրի «ցավամոքիչ, այլ ոչ թե բուժում»:

«Միտումը փոխելու համար միակ պատասխանը կարող է լինել խաղաղության եւ կայունության հաստատումը»,- եզրափակել Գրանդին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս