Փաշինյանը՝ Ռուսաստան-Արևմուտք աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետում

Փաշինյան-Միշել-Ալիև վերջին հանդիպումից հետո, փաստացի Հայաստանը հրաժարվում է պայքարել Արցախի կարգավիճակի համար, հրաժարվում է ազգերի ինքնորոշման սկզբունքից ու փոխարինում այն «Ղարաբաղի շրջանում էթնիկ հայ բնակչության իրավունքներ ու անվտանգություն» ձևակերպումով, «Լեռնային Ղարաբաղը» փոխարինում է «Ղարաբաղի շրջան» տերմինով, որն Արցախը դարձնում է Ադրբեջանի վարչատարածքային մաս, «Խաղաղության պայմանագրով» ճանաչում է  Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ բնականաբար, Արցախը՝ ներառյալ, իրականություն է դարձնում Ադրբեջանի երազած Զանգեզուրի միջանցքը: Այսինքն՝ Ադրբեջանը չի հրաժարվել իր բոլոր պահանջներից, առաջ է մղում իր շահերը, իսկ Հայաստանը շարունակում է իր զիջողական քաղաքականությունը:

Եվրամիությունն էլ, բնականաբար, հարցը հնարավորինս արագ ու իր վերահսկողությամբ փակելու տրամաբանությամբ ավելի շատ տուրք է տալիս Ադրբեջանի կոշտ դիրքորոշումներին:

Նիկոլ Փաշինյանն այսօր հայտնվել է իր իսկ լարած թակարդում՝ Ռուսաստան-Արևմուտք աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետում և սեփական իշխանությունը հնարավորինս ձգելու մոլուցքով տարված պարբերաբար հավատարմություն է խոստանում և մեկ և մյուս կողմին:

Երկու կողմերն էլ փորձում են նախաձեռնող լինել, մեծացնել ազդեցությունը տարածաշրջանում և այլընտրանք դառնալ տարիներ շարունակ գործող ու Ռուսաստան-Արևմուտք հակամարտության պատճառով անգործունակ դարձած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին:  Հուլիս-օգոստոս ամիսներին Շառլ Միշելը Փաշինյանին ու Ալիևին նորից հանդիպելու առաջարկ է արել: Մինչ այդ սպասենք Պուտինի կողմից հստակ ուղերձներին կամ կոշտ դիրքորոշումներին:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս