Բաժիններ՝

Չարլզ III-ն հնարավոր է թագադրվի 2023 թվականի հունիսի 3-ին

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի թագավոր Չարլզ III-ն հնարավոր է թագադրվի հաջորդ տարվա հունիսի 3-ին Վեսթմինսթերյան աբբայությունում կայանալիք արարողության ժամանակ: Այս մասին հայտնում է «Բլումբերգ»-ը, վկայակոչելով Մեծ Բրիտանիայի պաշտոնյաներին:

Նշվում է, որ Բուքինգհեմյան պալատը հրաժարվել է մեկնաբանություն տալ:

Սեպտեմբերի 8-ին 96 տարեկանում մահացել էր Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եղիսաբեթ Երկրորդ թագուհին: Սեպտեմբերի 10-ին գահաժառանգության խորհուրդը Չարլզ Երրորդին պաշտոնապես հռչակել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միապետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31