Բաժիններ՝

ՌԴ ԱԳՆ-ում գնահատել են Շվեյցարիայի հետ այցագրեր տալու դյուրացման շուրջ համաձայնագրի կասեցումը

Մոսկվան բացասաբար է գնահատում Շվեյցարիայի հետ այցագրեր տալու դյուրացման շուրջ համաձայնագրի գործողության կասեցումը. դա միայն հաստատում է Բեռնի նահանջը չեզոքության սկզբունքներից: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի երրորդ եվրոպական դեպարտամենտի տնօրեն Օլեգ Տյապկինը:

«Դե, իհարկե, բացասաբար: Շվեյցարիայի այդ որոշումը մեկ անգամ եւս հաստատում է նրա նահանջը չեզոքության սկզբունքներից եւ, անպայմանորեն, արժեզրկում է Համադաշնության համբավը որպես «ազնիվ բրոքերի», որն անցյալում նրան բավականին շատ շահութաբաժիններ եւ առավելություններ է բերել միջազգային ասպարեզում»,- հայտարարել է դիվանագետը:

Սեպտեմբերի 19-ից Շվեյցարիան դադարեցրել է ռուսաստանցիներին այցագրերի դյուրացված տրամադրումը, այցագրի ձեւակերպման արժեքը 35-ից ավելացել է մինչեւ 80 եվրո, իսկ փաստաթղթերի մշակման ժամկետներն այժմ կազմում են 15 օր: ՌԴ-ից ուսանողները, մարզիկները, լրագրողները նույնպես այլեւս չունեն Շվեյցարիայի հետ դյուրացված այցագրային ռեժիմի իրավունք:

Ավելի վաղ Շվեյցարիայի միգրացիայի հարցերով պետքարտուղարության մամուլի քարտուղար Լուկաս Ռիդերը ՌԻԱ Նովոստիին բացատրել է, որ այցագրեր տալու դյուրացված ընթացակարգի շուրջ համաձայնագրի փոխարեն ռուսաստանցիների նկատմամբ կիրառվելու են շենգենյան գոտի մուտքի ընդհանուր պայմաններ, եւ համապատասխան այցագրային ընթացակարգերը վերադառնում են այցագրային օրենսգրքի սովորական կանոններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս